Ուշադրություն` ծնողներին
LifestyleՄասնագետները պնդում են, որ հարվածները եւ ապտակները ո՛չ միայն երեխաներին ավելի ենթարկվող չեն դարձնում, այլեւ նպաստում են նրանց մոտ լուրջ խնդիրների զարգացմանը: Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն, ժամանակակից երեխաների ավելի քան 60 տոկոսը ինչ որ անգամ ենթարկվել է ֆիզիկական պատժի: Առավել հաճախ երեխաներին ապտակում են` պատժելու կամ ստիպելու ենթարկվելու համար:
Գիտնականները փորձել են պարզել, թե մարմնական պատիժներն ինչպես են ազդում երեխաների առողջության վրա: Այդ նպատակով նրանք վերլուծել են 75 հետազոտության արդյունքները, որոնք իրականացվել են 1960-ներից եւ որոնցում տվյալներ են ներկայացվել 160 927 երեխայի մասին: 99 %-ում ապտակները եւ հարվածները վնասել են երեխաներին եւ նրանց մոտ ագրեսիայի, ասոցիալ պահվածքի, կոգնիտիվ խանգարումների, ցածր ինքնագնահատականի, երեխաների եւ ծնողների միջեւ հարաբերությունների խանգարման զարգացման են հանգեցրել:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, որոնց մանկությունում ապտակել են, հասուն տարիքում ավելի հաճախ են տառապում ճարպակալումից եւ առանձնանում են ոչ լավ առողջությամբ: Նրանց մոտ հաճախ սրտի հետ կապված խնդիրներ են առաջանում, իսկ հոդացավի զարգացման ռիսկը մեծանում է 35 %-ով: