Սիրիայում կրկին թուրք զինվորներ են սպանվել
ՄիջազգայինՍիրիայի Էլ-Բաբ շրջանում «Եփրատի վահան» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում կրկին թուրք զինվորներ են սպանվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:
Թուրքիայի զինված ուժերի փոխանցմամբ` Էլ-Բաբում ԻՊ զինյալների կողմից սպանվել է երկու թուրք զինվոր:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին: «Եփրատի վահան» գործողության ընթացքում սպանված թուրք զինվորների թիվը հասել է 71-ի: