Հեռացրեք պարանոցի և թևատակերի մուգ բծերն ընդամենը 15 րոպեում
LifestyleՄաշկի վրա մուգ բծերը կարող են առաջնալ տարբեր պատճառներով՝ սափրելու, էպիլյացիայի, դեզոդորանտների, արևի ճառագայթների։ Այս մուգ բծերը հիմնականում առաջանում են պարանոցին, թևատակերին ու ոտքերի ներքին հատվածներում։
Մուգ բծերն առաջանում են հիմնականում այն մարդկանց մոտ, ովքեր ունեն հետևյալ առողջական խնդիրները՝
• Շաքարախտ
• Ստամոքս-աղիքային քաղցկեղ
• Միզասեռական քաղցկեղ
• Գիրություն
• Հորմոններ ընդունողները։
Այս խնդրից ազատվելու գործում կարող են օգնել բնական միջոցները, որի համար անհրաժեշտ է՝
• 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
• 1ճաշի գդալ սոդա
• 1 ճաշի գդալ աղ։
Պատրաստման ու օգտագործման եղանակը
Բոլոր բաղադրիչները լցնել տարայի մեջ ու լավ խառնել։ Խառնուրդը քսել մաշկի մգացած հատվածներին, պահել 20 րոպե, ապա լվանալ սառը ջրով։
Այս պրոցեդուրան պետք է կատարել շաբաթը 3 անգամ՝ մինչև ցանկալի արդյունքի հասնելը։
Այս ընթացքում անհրաժեշտ է խմել շատ ջուր, վիտամին E-ով հարուստ սնունդ։ Պրոցեդուրայից հետո անհրաժեշտ է խուսափել արևի տակ լինելուց, իսկ անհրաժեշտության դեպքում տանից դուրս գալիս օգտագործել արևապաշտպանիչ կրեմ։