ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն նիստ կանցկացնի Վրաստանում
ՄիջազգայինՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն՝ գեներալ Պետեր Պավելի ղեկավարությամբ, մարտի 2-ին կժամանի Թբիլիսի եւ նիստ կանցկացնի Վրաստանի մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է վրացական պաշտպանական գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ռազմական կոմիտեն ՆԱՏՕ-ի գլխավոր ռազմական մարմինն Է եւ հնագույն մշտական մարմինը Հյուսիսատլանտյան խորհրդից հետո:
Ռազմական կոմիտեն այն հիմնական մարմինն Է, որը ռազմական հարցերի շուրջ խորհրդատվություն Է տրամադրում որոշումների ընդունման համար պատասխանատու ՆԱՏՕ-ի քաղաքացիական մարմիններին՝ Հյուսիսատլանտյան խորհրդին եւ Միջուկային պլանավորման խմբին:
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն Թբիլիսիում կգտնվի մինչեւ մարտի 3-ը ներառյալ: Այդ ժամանակաընթացքում գեներալ Պետեր Պավելը երկկողմ բանակցություններ կանցկացնի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի եւ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայայի հետ:
Սա ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի թվով երկրորդ այցելությունը կլինի Վրաստան: Կոմիտեն առաջին անգամ Թբիլիսի Է այցելել 2014 թվականի փետրվարին, հաղորդել Է Sputnik-ը: