Իրաքի վարչապետը կարգադրել Է ԻՊ-ի դիրքերին ավիահարվածներ հասցնել Սիրիայի տարածքում
International newsԻրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին կարգադրել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնել Սիրիայի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է նրա դիվանատան հայտարարության մեջ:
«Իրաքի ռազմաօդային ուժերի հրամանատարության համար կարգադրություն Է արվել հարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերին, այդ թվում՝ Սիրիայի Ալբու Քամալ քաղաքի տարածքում»,-նշվում Է տեքստում: Ընդսմին վարչապետը ճշտել Է, որ ավիահարվածների թիրախ են դարձել այն ծայրահեղեկանների դիրքերը, որոնք «պատասխանատու են վերջերս Բաղդադում իրականացված պայթյունների համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: