Եվրոպական հեղինակավոր լրատվամիջոցները Թուրքիային կոչ են արել ազատել լրագրող Դենիզ Յուլջելին
International newsԵվրոպական հեղինակավոր պարբերականներն իրենց զորակցությունն են հայտնել Թուրքիայում բանտարկված լրագրող Դենիզ Յուլջելին, ով գերմանական Die Welt պարբերականի թղթակիցն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, նախաձեռնությանը միացել են Իսպանիայի El Pais-ը, Ֆրանսիայի Le Figaro-ն, Իտալիայի La Repubblica-ն, Բելգիայի Le Soir-ը և Շվեդիայի Tribune de Geneve-ը ու Tages-Anzeiger-ը:
Իսկ գերմանական Die Welt-ի աշխատակիցները սոցիալական ցանցերում հրապարակումներ են արել` կոչ անելով ազատ արձակել լրագրողին ու ասելով. «Բոլորս Դենիզ ենք»:
Դենիզ Յուջելը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների ոչ ճիշտ օգտագործման, ինչպես նաև ահաբեկչություն քարոզելու մեջ: Պատճառը Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստի նկատմամբ իրականացված հաքերային հարձակումների թեման լուսաբանելն է: