Հպարտանում եմ քեզնով. Միշա Գալուստյանի կնոջ խոսքը՝ ամուսնուն
LifestyleՍիրված եւ ճանաչված երգիծաբան, շոումեն Միշա Գալուստյանի կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում ամուսնինները վայելում են ծովափնյա հանգիստը:
Վիկտորիան հպարտանում է 37-ամյա ամուսնով եւ հիշեցնում, որ Միշան այս տարի լինելու է Սոչիում կայանալիք 3-րդ ձմեռային Համաշխարհային զինվորական խաղերի դեսպանը:
«Երեկ ես անձնապես շնորհավորեցի իմ պաշտպանին՝ տոնի առթիվ, իսկ այսօր նրան ճանապարհեցի Սոչի, որտեղ Միշան այս տարի լինելու է Սոչիում կայանալիք 3-րդ ձմեռային Համաշխարհային զինվորական խաղերի դեսպանը. միայն թե Instagram-ն այնքան հնարավորություն չի տալիս, որ նկարագրեմ, թե ինչքան եմ հպարտանում նրանով եւ նրա նոր գործունեությամբ ու այս դժվարին աշխատանքում նրա ունեցած ձեռքբերումով... Հպատանում եմ քեզնով իմ սիրելի ամուսին»,- Վիկտորիան այսպես է մեկնաբանել լուսանկարը: