Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Նավապետ Քիդի գանձերի կղզին հրաշալի նորություններ ունի (Photo)

Lifestyle

BlogNews

 
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ 2014 թ-ից «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում գործող Նավապետ Քիդի գանձերի կղզին դարձել է երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի ամենասիրելի վայրերից մեկը, որտեղ ընտանեկան ժամանցի համար նախատեսված են բոլոր պայմանները: Հատկապես երեխաների համար սիրելի այս վայրը երբեք չի դադարում զարմացնել իր փոքրիկ ու մեծ հաճախորդներին: Դրա մասին են վկայում կենտրոնի՝ մշտապես համալրվող ատրակցիոնների և խաղասրահների ցանկն ու սպասարկման բարձր մակարդակը: 
Ի՞նչ է առաջարկում իր հաճախորդներին արդեն սիրված ժամանցի այս մեգակենտրոնը. հարցի պատասխանը BlogNews.am-ը պարզել է Նավապետ Քիդի տնօրեն Աննա Մելքոնյանի հետ Կենտրոնում կատարած հետաքրքիր շրջայցի շրջանակներում:

«Կենտրոնի թիվ մեկ առավելությունն ահա այս թևկապն ու քարտն է, նրանք փոխկապակցված են: Երեխան մտնում է խաղասրահ և այնտեղից նրան վերցնել կարող է միայն ծնողը, ում մոտ էլ գտնվում է քարտը: Եթե ծնողը երկար ժամանակով բացակայում է խաղասրահի տարածքից, ինչը շատ հաճախ է լինում, քանի որ խաղահրապարակից օգտվելը ժամային սահմանափակում չունի, և ծնողները հանգիստ թողնում են երեխաներին ու գնում գնումների, ապա թևնոցի մեջ պարունակվող ծնողի տվյալները, հեռախոսահամարը օգնում են միանգամից կապ հաստատել ծնողի հետ այն դեպքերում, երբ երեխան սկսում է անհանգստանալ»,- ասում է Աննա Մելքոնյանն ու հավելում,- «Երեխաների անվտանգությունը մեր խաղահրապարակի թիվ մեկ առավելությունն է»:
    
Նավապետ Քիդի ամենաթարմ նորույթներից մեկն ահա այս համալրումն է, որը նախատեսված է ամենակրտսերների համար:
 
Կենտրոնի վերջին նորույթներից է նաև մանկական սրճարանը, որը նեկայացնում է Jazzve Kids բրենդը: Սրճարանում բավականին մատչելի պայմաններով մանկական ուրախ ու գեղեցիկ տարեդարձներ են կազմակերպվում:
 
IPLAYCՕ, Falgas, Sega, Namco Ice աշխարհահռչակ բրենդների բարձրորակ խաղահրապարակներն ու ատրակցիոնները ստեղծում են հեքիաթի իրական զգացողություն, ու անկախ տարիքից՝ այստեղ ամեն մարդ արկածախնդիր է դառնում:

Վիդեոխաղեր՝ ըստ նախասիրության՝ դահուկ, հրացան, մոտոցիկլետներ, մեքենաներ, սարսափի սենյակ, տարբեր տարիքի երեխաների, ինչպես նաև մեծերի համար, մեծ ու փոքր խաղահրապարակներ, որտեղ Ձեր երեխաներին կխնամի կենտրոնի փորձառու և բարեհամբույր անձնակազմը: էքստրեմալ զգացողությունների սիրահարների համար օդային ատրակցիոն, բազմաթիվ կարուսելներ, խաղային ապարատներ ու ճոճանակներ, ավտոդրոմ ու բատուտներ:
        
Ի դեպ՝ ավտոդրոմի մասին. այն մաքսիմալ անվտանգ է անգամ ամենափոքրերի համար, եթե, իհարկե, արդեն քայլել ու աջն ու ձախը տարբերել գիտեն: Բանն այն է, որ անգամ մեծ ցանկության դեպքում այս մեքենաները մեծ արագություն չեն կարող հավաքել, քանի որ հատուկ այդպես է կարգավորված, սակայն, ըստ հաճախորդի ցանկության, այն կարող է ավելի արագ շարժվել: Բացի այդ՝ երեխան մեքենայի մեջ մաքսիմալ ամուր է ֆիքսված նստատեղին:
 
Լեռնագնացության առաջին փորձերը Ձեր երեխան կարող է անել ահա այս մագլցման պատի վրա: Սա կենտրոնի այն ատրակցիոններից է, որտեղ կարող են մրցել ինչպես երեխաները, այնպես էլ ծնողները:
   
 
Triotech բրենդի XD կինոթատրոնում Դուք և Ձեր երեխաները ձեզ իսկական կինոյի հերոսներ կզգաք: Այստեղ կինոդիտումները նախատեսված են տարիքային բոլոր խմբերի համար, եթե միայն ձեր հասակը գերազանցում է այս սեղանի բարձրությունը (1մ):
 
Ֆիլմի դիտումն ուղեկցվում է նրա սյուժեում Ձեր անմիջական մասնակցությամբ: Ձեր գործողություններից է կախված՝ ով կհաղթի, կամ ինչպես կավարտվի պատմությունը:

Օդաչուի խցիկ. այս տեսախաղն էլ թույլ կտա Ձեզ ու Ձեր երեխային վայելել օդաչուի մասնագիտության ողջ հաճույքը, վտանգն ու ազատությունը:
   
Մանկական բոուլինգ. սա ևս եզակի երևույթ է մեր քաղաքում: Այստեղ կարող են խաղալ ինչպես երեխաները, այնպես էլ մեծերը:
 
Կենտրոնում գործող ծառայությունների մեկնարկային գինը 200 դրամ է, իսկ ամենաթանկ ծառայությունը՝ 2000 դրամ: Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ձեռք բերել քարտ, որը կարող եք լիցքավորել, որքան կցանկանաք, սակայն միանվագ լիցքավորելով 5000 դրամ՝ Դուք կստանաք հավելյալ 1000 դրամ բոնուս, իսկ խաղային ապարատների վրա խաղալով՝ կկուտակեք միավորներ, որոնք կարող են փոխանակվել նվերներով ու նոր միավորներով Նավապետ Քիդի գանձերի կղզում:
 
Մեր կենտրոնում ևս մեկ ծառայություն կա. Ձեր փոքրիկին անհոգ կարող եք թողնել մեր կենտրոնում և զբաղվել Ձեր գործերով, այստեղ Ձեր փոքրիկին կզբաղեցնեն, կխաղացնեն ու կխնամեն: Ծառայությունը գործում է ժամավճարի սկզբունքով (1ժ՝ 1000 դրամ): «Ներկա պահին ունենք ևս մի հրաշալի ակցիա, որը KinoPark-ի հետ ենք նախաձեռնել: Կինոթատրոնի տոմսը ներկայացնելու դեպքում երեխայի ժամանցը կենտրոնում 50 տոկոսով զեղչվում է, և ծնողը կարող է իր երեխային թողնել մեզ մոտ ու հանգիստ գնալ կինո դիտելու»,- նշում է Նավապետ Քիդի տնօրեն Աննա Մելքոնյանն ու շարունակում,- «Մենք սիրում ենք մեր հաճախորդներին ու սիրով սպասում ենք նրանց: Այսպիսի մի բան կա. մեզ մոտ աշխատանքի ընդունվելու ամենակարևոր պայմանը երեխաներին շատ սիրելն է: Դա շատ լավ են զգում մեր հաճախորդները, հատկապես երեխաները, և հենց դա էլ երևի մեր հաջողության գլխավոր գաղտնիքն է»:

Նավապետ Քիդի գանձերի կղզին սպասում է իր հաճախորդներին ամեն օր՝ 10:00-22:00 ընկած ժամանակահատվածում: Ուրախ ու հաճելի ժամանց Ձեզ՝ Երևանի՝ զվարճանքներով ու անակնկալներով լի ամենամեծ մանկական ժամանցի կենտրոնում:
   
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal