Մազափունջ եմ աճեցրել. Գարիկ Մարտիրոսյանի զվարճալի լուսանկարը
LifestyleComedy Club-ի պրոդյուսեր, հայ հումորիստ և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն աչքի է ընկնում հումորային լուսանկարներով, որոնք հրապարակում է սոցիալական կայքերի իր էջերում: Այս անգամ հայ հումերիստն Instagram-ում զվարճալի լուսանկար է տեղադրել, որում թվում է, թե Գարիկը մազեր ունի.
«Մազափունջ եմ աճեցրել»,- կատակել է հումորիստը:
Գարիկի հետեւում «Comedy Club» հումորային նախագծի մասնակից, շոումեն Պավել Վոլյան է:
Հիշեցնենք, որ վերջերս Գարիկը հաղորդել էր, որ մարտի 4-ին նորից կհեռարձակվի «Прожекторперисхилтон» շոուն, որը չէր ցուցադրվում 2012 թվականից: