ԵՄ-ն մտահոգված է Թուրքիայում պատգամավորների կալանավորմամբ
ՄիջազգայինԵվրամիությունը դատապարտել է Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավորների ձերբակալությունների և կալանավորման փաստը:
Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն, այս մասին հայտարարություն է արել Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը:
Խոսելով կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության ղեկավար Իդրիս Բալուքենի դեմ կայացված որոշումների մասին` խոսնակը դրանք մտահոգիչ է անվանել: «Որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկիր` Թուրքիան պետք է երաշխավորի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կուսակցությունների ներգրավումը ժողովրդավարական գործընթացների մեջ»,- հայտարարել է նա: