Հանդիպել են…
ՔաղաքականԵրեկ Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցած ծեծուջարդը բավական լուրջ իրարանցման պատճառ է դարձել ՀՀԿ-ի ներսում:
Ըստ մեր տեղեկությունների` ՀՀԿ-ականներին հանդարտեցնելու գործընթացին է խառնվել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով այսօր հանդիպում է ունեցել երկու թեկնածուների հետ` հրահանգելով հանգստանալ ու խայտառակ չանել կուսակցությունը, քանզի նման բացահայտ հակաօրինական գործելաոճը դուր չի գալիս կուսակցության ղեկավարին:
Թե ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀԿ-ականները, ORER.am-ը փորձեց պարզել խմբակցության ղեկավարից, ով, սակայն, չպատասխանեց հեռախոսազանգերին:
Անի Խաչիկյան