Դավիթ Թադևոսյան. «Մեծ պատասխանատվություն է, բայց չեմ վախենում»
LifestyleTert.am Life-ը գրում է.
Դերասան Դավիթ Թադևոսյանը ընդլայնել է գործունեությունը: 2016 թվականի սեպտեմբերից նա «Առաջնորդները» հեռուստասերիալում ներկայանում է ոչ միայն որպես գլխավոր դերասան, այլև որպես ռեժիսոր: Առաջիկայում Դավիթը ևս մեկ նոր գործ է նախաձեռնել։ Շուտով կնկարահնվի գեղարվեստական ֆիլմ, որում նա կներկայանա որպես սցենարի հեղինակ:
Այս մասին բոլոր մանրամասները Դավիթը վստահել է Tert.am Life-ին։ «Ֆիլմի սցենարի հեղինակները ես և Սուրեն Սաֆարյանն ենք: Ռեժիսորը լինելու է Սուրեն Սաֆարյանը: Առաջին անգամ եմ աշխատելու սցենարի վրա: Կարծում եմ՝ սցենարը հենց այն է, երբ կարողանում ես հետաքրքիր պատմություն պատմել: Մի քանի աշխատանք ստանձնելը բարդ է, բայց և հաճելի: Մեծ պատասխանատվություն է, բայց չեմ վախենում»,– ասաց նա։
Շարունակությունը` այստեղ: