Իրաքյան զորքերին հաջողվել է մտնել արևմտյան Մոսուլի բնակելի թաղամասերից մեկը
ՄիջազգայինԻրաքի կառավարական ուժերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում առաջին անգամ հաջողվել է մտնել արևմտյան Մոսուլի բնակելի թաղամասերից մեկը:
Ինչպես հաղորդում է The Daily Star լիբանանյան պարբերականը` վկայակոչելով իրաքյան հրամանատարության հաղորդագրությունը, սա առաջին նմանօրինակ հաջողությունն է քաղաքի արևմտյան շրջանները ԻՊ-ի գրոհայիններից ազատագրելու գործողությունների շրջանակներում:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրաքյան զորքերին հաջողվել է ահաբեկիչներին դուրս մղել Մոսուլի ռազմաբազայից: Իսկ նախօրեին կառավարական զորքերը գրոհայիններից ազատագրել էին Մոսուլի օդանավակայանի տարածքը:
Մոսուլը իսլամիստները գրավել են 2014-ի ամռանը: ՄԱԿ-ի տվյալներով` մինչ օրս շուրջ 190 000 բնակիչ հարկադիր տեղահանության է ենթարկվել:
Մոսուլն իսլամիստներից ազատագրելու ռազմարշավը երկրի կառավարությունը սկսել է անցյալ տարվա հոկտեմբերին, ինչի արդյունքում հաջողվել է ազատագրել քաղաքի արևելյան հատվածը: