Ավելի քան 150 գերմանացի պատգամավորներ Անկարային կոչ են արել ազատել Die Welt-ի լրագրողին
ՄիջազգայինԳերմանիայի Բունդեսթագի ավելի քան 150 պատգամավորներ բաց նամակով դիմել են Գերմանիայում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընին, որով Անկարային կոչ են արել հնարավորինս արագ ազատել Թուրքիայում ձերբակալված Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուչելին: Լրագրողների հետապնդումը հարցականի տակ է դնում գերմանա-թուրքական բարեկամությունը:
Պատգամավորները նշել են, որ ցանկացած անկախ լրագրողի աշխատանքը, որը քննադատում է իշխանությունների գործողությունները, հաճախ խթան է առաջացնում, որը «ազատ մտածելու եւ հրապարակային քաղաքական բանավեճի» խթանն է: Այդ բանավեճը ահաբեկչությունից լավագույն պաշտպանությունն է, որի մեջ այսօր Դենիզին մեղադրում են: Գերմանացի պատգամավորներն Անկարային կոչ են արել Յուչելին եւ նրա գործընկերներին ազատ աշխատելու հնարավորություն տալ, փոխանցում է DW-ն:
Die Welt-ի լրագրող Դենիզ Յուչելը Գերմանիայի քաղաքացի է եւ Թուրքիայում ձերբակալվել է փետրվարի 14-ին: Նրա փաստաբաններին հայտնել են, որ իրենց պաշտպանյալը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու, ահաբեկչության քարոզման եւ տեղեկատվության օգտագործման չարաշահման մեջ: Արտակարգ իրավիճակում գործող կանոնների համաձայն՝ նա կարող է 14 օր արգելափակված մնալ: