Չինաստանում հյուրանոցում բռնկված հրդեհի հետեւանքով 3 մարդ մահացել է
Международные новостиՉինաստանի Ցյանսի գավառում հյուրանոցում բռնկված հրդեհի հետեւանքով 3 մարդ մահացել է, 14 մարդ տուժել: Այս մասին հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով հրշեջներին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ վերանորոգման աշխատանքներ կատարելիս հրդեհ է սկսվել շենքի միայն երկրորդ հարկում: Հաղորդվում էր, որ շենքում մարդիկ են արգելափակվել:
Հրշեջների տեղեկություններով՝ կրակի չեզոքացմանը եւ արգելափակվածներին փրկելուն ավելի քան 160 մարդ է մասնակցել, 19 հրշեջ հաշվարկ: Կրակը մարվել է:
Հրդեհի պատճառը պարզվում է: