Պետքարտուղարությունը հյուսիսկորեացի դիվանագետին վիզա չի տվել
ՄիջազգայինԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների առաջին շփումը չի կայանա, քանի որ Պետքարտուղարությունը հրաժարվել է վիզա տալ հյուսիսկորեացի դիվանագետին: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի դեսպան Չո Սուն Հուի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջեւ բանակցությունները պետք է տեղի ունենային մարտի 1-2-ին Նյու Յորքում, սակայն Պետքարտուղարությունը հրաժարվել է վիզա տալ: Նշվում է, որ առայժմ հայտնի չէ, թե որն է դրա պատճառը՝ Հյուսիսային Կորեայում բալիստիկ հրթիռի փորձարկո՞ւմը, թե՞ Մալայզիայում Հյուսիսայի Կորեայի նախագահի խորթ եղբոր սպանությունը: