Լապշինին չեն թույլատրում զանգեր կատարել. ահազանգում է բլոգերի կինը
International newsԲելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին շարունակում են արգելել զանգեր կատարել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնել է նրա կինը` Եկատերինան:
«Ինչ էլ, որ գրեն Ադրբեջանի ԶԼՄ-ներն այն մասին, որ Ալեքսանդրի իրավունքները ամբողջությամբ պաշտպանած են, նրան մինչև հիմա զանգելու իրավունք չեն տալիս: Թերևս, գլխավոր դատախազությունը կարծում է, որ հարազատների հետ շփումները քննության շահերից չի բխում: Իհարկե, չէ՞ որ հարազատ մարդկանց աջակցությունն ուժ է տալիս: Լավ է, որ գոնե մորը թողնում են շաբաթը մեկ տեսակցել նրան»,- հայտարարել է Լապշինի կինը:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: