Բուն Բարեկենդանի տոնը՝ Երևանում (լուսանկարներ)
ՀասարակությունՇաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը, որը կոչվում է Բուն Բարեկենդան, այսօր մեծ շուքով նշվել է մայրաքաղաքում։
Կենդանություն, բարի կյանք. ահա Բարեկենդանի բառացի նշանակությունը։ Իսկ թույլատրվում են Բարեկենդանին չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ`ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու»:
Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին:
Ինչպես հայտնում է Qahana.am-ը, Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է:
Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը: