8 «տատիկական» իր, որ ծերացնում են ձեզ
LifestyleԲոլոր կանայք փորձում են երիտասարդ տեսք ունենալ՝ անկախ տարիքից։ Նրանք հատուկ կոսմետիկա ու այլ հնարքներ են օգտագործում, որպեսզի թաքցնեն արդեն մեջքի ետևում մնացած տարիները։
marketium.ru-ն գրում է, որ բացի կոսմետիկայից պետք է նաև այլ իրերին էլ ուշադրություն դարձնել։ Կա այնպիսի հագուստ, որը հագնելու դեպքում միանգամից մի քանի տարով ավելի մեծ կերևաք։
1. Խոշոր քարերով զարդերը տարիք են ավելացնում։ Դրանք տատիկների կերպարի հետ են ասոցացվում։ Եթե բիժուտերիա եք սիրում, ապա փորձեք ավելի մինիմալիստական ու թեթև տարբերակներ ընտրել։
2. Խուսափեք տրիկոտաժային զգեստներից, որոնք պարկի տեսք ունեն։ Դրանք, իհարկե, շատ հարմարավետ են, սակայն ձեզ «ծերացնում» են։
3. Կոշիկների դեպքում խուսափեք հաստ պլատֆորմայով կոշիկներից, քանի որ դրանք ծանրացնում են կերպարն ու ձեզ անճաշակ տեսք են հաղորդում։
4. Հիշեք, որ ջինսեր ընտրելիս պետք է շատ զգույշ լինեք, քանի որ դրանք մի քանի ոճեր ունեն և սխալվելու դեպքում վատ տեսք կունենաք։ Խուսափեք անձև ջինսերից, որոնք պարզապես կախվում են ձեր վրա։ Ջինսերը պետք է համապատասխանեն ձեր կազմվածքին։
5. Խուսափեք բլուզ-վերնաշապիկներից, որոնք տարածված էին մի քանի տարի առաջ։ Դրանք այլևս նորաձև չեն ու հիշեցնում են, անցյալ տարիների մասին։ Նախապատվությունը տվեք ազատ ու լայն բլուզներին։
6. Հեռու մնացեք «տատիկական կրծկալներից»։ Դրանք սովորաբար խոշոր կապիչներ են ունենում ու ազատ բաժակներ։ Իհարկե, հնարավոր է, որ դրանք հարմարավետ են, սակայն պետք չէ մոռանալ երիտասարդ ու ժամանակակից լինելու ցանկության մասին։
7. Ձեր կերպարը մի կառուցեք մեկ ոճի շուրջ։ Խուսափեք ամբողջական կոստյումներից, դրանք տարիք են ավելացնում։ Կարող եք պիջակը համադրել ջինսերի կամ կարճեցված ու կիպ դասակն տաբատների հետ, իսկ պիջակի տակից լայն բլուզ կամ վերնաշապիկ հագնել։
8. Երբեք նախշազարդերով զուգագուլպաներ մի հագեք։ Թվում է, թե դրանցով ցանկանում եք հավելյալ ուշադրություն գրավել ձեր ոտքերին, սակայն չեք ցանկանում, որ դրանք տեսնեն։ Ընտրեք դասական սև կամ թափանցիկ տարբերակները, որոշ դեպքերում նախապատվություն տվեք նաև ցանցավորներին, որոնք կարող եք ճղճղված ջինսերի տակից հագնել։