Արցախի դիրքապահների ուղղությամբ ադրբեջանական զինուժն արձակել է 36 արկ
ՀասարակությունԱրցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 85 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 1150 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններո ւմ: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է համապատասխանաբար 9 և 27 արկ:
Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: