Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


1983-1987 թ.թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. ֆրանսիական արտադրության արհեստական անդամով «տղամարդ» կինը, խաբել ու թալանել է մի խումբ հարսնացուների

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Հեռավոր 80-ականներին կատարված խարդախությունների շարքին անդրադառնալու պատճառը այս գործի անկրկնելիությունն է՝ խորհրդային երկրում կինը տարիներ շարունակ հանդես է եկել տղամարդու դերում, իսկ նրա կողմից խաբված կանայք բոլորն էլ համարվել են նրա… հարսնացուները, նրա հետ՝ որպես տղամարդու հետ, նույնիսկ սեռական հարաբերություններ են ունեցել…

Քրեական գործով հինգ տուժող է անցել՝ հինգ «հարսնացու»: Վերջիններս իրենց «փեսացուից»՝ որպես տղամարդուց, դժգոհ չեն եղել, բողոքել են միայն, որ ««փեսացուն» գող է, խաբեբա: Եվ հետո «հարսնացուներն» էլ անակնկալի են եկել՝ իմանալով, որ իրենց «փեսացուն» իրականում… կին էր…

Նկատի ունենալով կատարվածի վաղեմությունը՝ գործով անցնողների անունները փոխված են: Այսքան տարիներ անց՝ ոչ ոք չի ցանկանա վերադառնալ իր խաբվելու կամ դյուրահավատության՝ անհավատալիության աստիճան իրական պատմությանը…

Գլխավոր գործող անձը՝ գործով ամբաստանյալն ու դատապարտյալը 1949 թվականին Ադրբեջանի Ղազախ քաղաքում ծնված, ազգությամբ հայ, ԽՍՀՄ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ Համբարյան Նելլին էր, նույն ինքը՝ Զոյան, Զինան, Նինան… Նա նախկինում մեկ անգամ՝ 1975 թվականին 3 տարի ազատազրկման էր դատապարտվել Երևանի Սպանդարյանի շրջանի ժողդատարանի դատավճռով՝ նույնպես հետաքրքիր գործի համար:

Նելլին ներկայացել էր «Արաքս» սրճարանի բուֆետապանին՝  որպես իրավաբանական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող, միաժամանակ՝ ԲԽՍՍ աշխատակից: Նա բուֆետապանի փոքրումեծ խախտումների համար սկզբում մթերքով էր «կաշառք» վերցրել, հետո անցել էր փողային «կաշառքին»: Երբ գումարի չափը կամաց-կամաց բարձրացրել էր, բուֆետապանը բողոքել էր, ու պարզվել էր, որ Նելլին ԲԽՍՍ աշխատող չէ, ոչ էլ  ուսանող է, պարզապես խարդախ է…

Պատիժը կրելուց հետո Նելլին ավելի հնարամիտ դարձած է դուրս եկել ազատություն: Նա արտիստական լավ կարողություններ ուներ, այդ թվում՝ կարողանում էր խոսել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու ձայնով: Նրա հետագա զոհերից ոչ մեկը չէր ժխտում, որ նա շատ հետաքրքիր զրուցակից էր ու կնոջ հոգեբանության հրաշալի գիտակ…

Նելլին հեռախոսային խոսակցությունների ժամանակ, ներկայանալով որպես տղամարդ, կարողանում էր գլխապտույտի հասցնել ամենատարբեր տարիքի ու կրթության կանանց…

1983 թվականի օգոստոսին Աշխեն Մ.-ին զանգահարել ու հեռախոսով ծանոթություն է հաստատել մի հաճելի զրուցակից՝ Ալբերտ Ալավերդյանը՝ նույն ինքը՝ Համբարյան Նելլին: Նա Աշխենի հետ ունենում էր երկարատև հեռախոսազրույցներ, Աշխենը նրան համարում էր իր ընկերը…

Մի օր էլ Ալբերտը զանգահարել ու հուզված ձայնով ասել է, թե եղբայրը կռվել է կնոջ հետ ու, որպեսզի միլիցիայի ձեռքը չընկնի, ապրելու տեղ է փնտրում: Ալբերտը խնդրել է, որ Աշխենը թույլատրի եղբորը՝ մի քանի օր մնալ իրենց տանը:

Աշխենը թույլատրել է:

Ալբերտի եղբայր Ավիկը՝ նույն ինքը՝ Նելլին, Աշխենենց տանը  ապրել է ոչ թե մի քանի օր, այլ՝ մինչև  1985 թվականի հունվարը՝ պարբերաբար ներկայանալով ու բացակայելով՝ նայած՝ ինչ «գործի վրա» էր : Նա Աշխենի սրտում գրավել է եղբոր՝ Ալբերտի տեղը, դարձել է նրա տան «տղամարդը»: Որպեսզի տղամարդու կերպարն ավելի հավաստի դարձնի՝ նա երբեմն ծեծել է տանտիրուհուն: Միաժամանակ, որպես սիրառատ «տղամարդ», նա Աշխենի տանը հանդիպել է նաև այլ կանանց հետ: Աշխենը հանդուրժել է դա:

Իսկ երբ Ավիկ-Նելլին հեռացել է Աշխենի տանից, չի մոռացել հետը «պատահաբար» տանել տանտիրուհու ոսկե խաչով ոսկե շղթան, 6 մետր ծածկոց, 3 հատ թանկարժեք քար… Աշխենի տանը ապրելով հանդերձ՝ Նելլին այլ երկրպագուհիների տներն էլ է այցելել, օրերով բնակվել է նրանց տներում ևս…

1983 թվականի սեպտեմբերին Նելլի-Գարիկը ամուսնանալու նպատակով հանդիպել  է Գայանե Ն.-ի հետ, քսան օր ապրել է նրա տանը: Հեռանալիս հետը տարել է տանտիրուհու ոսկե շղթան ու վերնազգեստը, նրա հոր գրպանից տարել է 500 ռուբլի և1000 ռուբլու փոխառության տոմսեր:

1984 թվականի հունիսին Գարիկ-Նելլին ապրել է Նունե Մ.-ի տանը: Նունեին ուղարկել է պաղպաղակի, ինքը հափշտակել է նրա ոսկե զարդերն ու հեռացել է:

1984 թվականի հուլիսին Էռնեստ անունով ներկայացած Նելլին հեռախոսով ծանոթացել է մի բժշկուհու հետ: Հուզաթաթախ զրույցներից մեկի ժամանակ նա պատմել է, թե գիտական ծանր աշխատանքից գերհոգնել ու Մոսկվայում բուժման կուրս է անցնում: Ասել է, թե Երևանում հարուստ տունուտեղ ունի ու մի շատ խելոք եղբայր՝ Գարիկ անունով: Վերջինիս անվտանգությունը վտանգված է՝ գաղտնի պատճառներով, հարկավոր է, որ նա այլ տեղ ապրի: Եվ Գարիկ անունով ներկայացած ինտելիգենտ երիտասարդը՝ նույն ինքը՝ Նելլին, մինչև 1985-ի հունվարը որոշ օրեր «թաքնվել» է բժշկուհու տանը: Ի վերջո՝ կարոտը Մոսկվայում բուժվող եղբոր նկատմամբ սկսել է «հյուծել» Գարիկին, ու բժշկուհին առանց կասկածի նշույլի Գարիկին է տվել 500 ռուբլի և ճանապարհել է Մոսկվա: Գարիկն ու Էռնեստը այլևս բժշկուհու կյանքում չեն հայտնվել…

1985 թվականի մարտից մինչև 1986 թվականի փետրվար ամիսը Գարիկ-Նելլիին հյուրընկալել է նրա հերթական «հարսնացուն»՝ Ասյա Ա.-ն, ով ապրում էր ծնողների հետ:

Գարիկը ամռանը մեկնել է Մոսկվա՝ «թեկնածուական դիսերտացիա պաշտպանելու», և Ասյայի հայրիկից ճանապարհածախսի ու այլ  ծախսերի համար վերցրել է 1100 ռուբլի: 10 օր Մոսկվայում մնալուց հետո Գարիկ-Նելլին վերադարձել է՝ «թեկնածուականը պաշտպանած»:

Սակայն շուտով ծայր են առել ընտանեկան վեճերը: Ասյայի ծնողները սկսել են դժգոհել, որ գիտնական փեսան ապրում է իրենց հաշվին, դեռ ամուսնությունն  էլ ձգձգում է, երբեմն էլ՝ ծեծում է իրենց սիրասուն Ասյային…

Գարիկ-Նելլին պատճառաբանել է, որ իր հարազատները Մոսկվայում են, մինչև այնտեղից չգան, ինքը չի ամուսնանա: Նա կարողացել է Ասյային տրամադրել ծնողների դեմ: Ասյան կռվել է ծնողների հետ, երես է թեքել նրանցից:

«Սիրահար զույգը» տեղափոխվել ու ապրել է վարձով: Մեկ ամսից Գարիկ-Նելլին պատճառաբանել է, թե Իտալիա է մեկնելու՝ գիտական գործերով: Նա «հարսնացուից» վերցրել է 1000 ռուբլի և անհետացել է:

1986 թվականի փետրվարի վերջին վարձով ապրող մի կին՝ Զոյա անունով, նույն ինքը՝ Նելլին, սկսում է գլխահան անել հարևանությամբ ապրող քույրերին: Նա անվերջ պատմել է, թե շուտով Մոսկվայից գալու է իր երկվորյակ եղբայր Գարին՝ կրթված, զարգացած, շնորհքով… Զոյան հավատացրել է, թե քույրերից՝ Հայկուշը իսկը՝ Գարիին հարմար հարսնացու է: Եվ օրերից մի օր Գարի-Նելլին, իրոք, ժամանել է Մոսկվայից: Միայն թե այդ ժամանակ նրա քույր Զոյան արդեն մեկնել էր Մոսկվա, նրա խնդրանքով Գարին ապրել է Հայկուշի տանը, դարձել է նրա «փեսացուն»…

1987 թվականի մարտի 14-ին զայրացած Գարի-Նելլին իրեն չի կարողացել զսպել և դաժանորեն ծեծել է «հարսնացու» Հայկուշին: Վերջինս դիմել է միլիցիա…

Հենց այստեղ է, ի սարսափ բոլոր հարսնացուների՝ բացահայտվել, որ Գարին իրականում… կին է՝ Նելլին է… Նրան ստորագրությամբ բաց են թողել, նա անհետացել ու նորից հայտնաբերվել է ամիսներ անց՝ մաշկավեներական դիսպանսերում…

Միլիցիա բերման ենթարկված Նելլին խնդրել է, որ իրեն զուգարան թողնեն: Բայց Նելլիի հնարավորություններին քիչ թե շատ ծանոթ տեսուչը զուգարան է մտել նրա հետևից ու ականատես է եղել, թե ինչպես է Նելլին վարտիքի միջից հանել ու զուգարանակոնքի մեջ նետել ինչ-որ կարմիր բան: Տեսուչը հանել է այդ «կարմիր բանը», ու պարզվել է, որ խորհրդային կեղծված անձնագիր է:

Որոշ ժամանակ առաջ Նելլին՝ կնոջ կերպարանքով, ՆԳ նախարարության մոտից մեքենա էր կանգնեցրել, ներկայացել որպես նախարարության պատասխանատու և գաղտնի աշխատող, պահանջել էր մեքենան քշել Հոկտեմբերյան՝ իբր հույժ գաղտնի ու կարևոր հանձնարարություն է կատարում: Նա նստել էր հետևի նստատեղին և մեքենայի կախիչից կախված պիջակի գրպանից հանել և հափշտակել էր վարորդի անձնագիրը: Դրա մեջ նա փոխել էր նկարը, կատարել էր «ուղղումներ»: Այդ անձնագրից էր, որ փորձել էր ազատվել միլիցիայի բաժնի զուգարանում…

Գործը քննողները չէին կասկածում, որ Նելլիի արարքներից տուժած կանանց թիվը շատ ավելի մեծ է, բայց շատերը նախընտրում էին լռել, չբողոքել…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Նելլի Համբարյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չէր տառապում, նա ճանաչվել է մեղսունակ: Նրա մոտ հայտնաբերվել են «հոմոսեքսուալիզմի ձևով սեռական այլասերման հատկանիշներ»:

Ըստ դատաբժշկական եզրակացության՝ Նելլի Համբարյանի մոտ «հերմոֆրոդիզմի որևէ հատկանիշ չի հայտնաբերվել, մարմնակառուցվածքով, երկրորդական սեռային հատկանիշներով, արտաքին սեռական օրգաններով նա դասվում է իգական սեռին»…

Ըստ քրեական գործի տվյալների՝ Նելլին, որպես տղամարդ հանդես գալու ժամանակ, մարմնի «վերնամասը» քողարկելու համար մշտապես գործածել է… ռետինե գոտի… Իսկ հարսնացուներին գոհացրել է մարմնագույն քուղով մարմնին ամրացված, ֆրանսիական արտադրության անդամով… Անկողնում նա այնպիսի դիրքեր է «նախընտրել», որ սեռական կյանքի մեծ փորձ չունեցող հարսնացուները ոչինչ չեն կռահել, ամեն բան ընդունել են   միանգամայն… բնական…

1988 թվականին Նելլի Համբարյանը դատապարտվել է 8 տարի ազատազրկման:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal