Yerevan, 29.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Հերոսի ծնողները». Մանվելի մայրն ամեն առավոտ սպասում է սանհրահանգիչ որդու զանգին

Society

«Հերոսի ծնողներ»-ը նախագծի շրջանակում «Արմենպրես»-ն այս անգամ այցելել է ապրիլի 14-ին Արցախի Մարտունու շրջանում զոհված զինծառայող, կրտսեր սերժանտ Մանվել Գեւորգյանի ծնողներին՝ Արմեն եւ Նաիրա Գեւորգյաններին:

Ընտանիքի անդամների համար՝ Մոշը, ընկերների համար՝ Մանչը. նպատակներին անսպառ եռանդով ու նախանձելի արագությամբ մոտեցող Մանվելը կյանքում ուզում էր ամեն ինչ հասցնել. դեռ տասը տարեկան չկար, արդեն Եվրոպայի չեմպիոն էր: Ծնողները պատմում են, որ նույնիսկ խոսել սկսեց շատ վաղ, վեց ամսականում հստակ հասկացնել էր տալիս՝ ինչ է ուզում:

«Այդքան վաղ տարիքում շատ մաքուր բառեր էր արտաբերում: Մենք ինչ-որ աղավաղված բառեր չենք էլ լսել: Միայն հիշում եմ՝  պինգվին բառը գովազդից էր լսել, տինգվին էր ասում: Տասը ամսականում մեքենայում արդեն մեծի նման նստում էր, պապիկին ասում էր՝ կարմիր լույս է, կանգնի: Շատ շուտ էր ընկալում, ամեն ինչ տպավորվում էր, աշխույժ ու կյանքով լեցուն էր»,-պատմում է մայրը:

Փոքրիկ Մանվելը դեռ դպրոց չէր գնում, բայց արդեն գիտեր թվերը, տառերը, նույնիսկ ռուսերեն էր խոսում, ինչին մեծապես նպաստել էին մուլտֆիլմերը. «Որ գնաց առաջին դասարան, Մոշիս համար այնքան անհետաքրքիր էր, նախնական ամեն ինչ գիտեր, դա սովորական բան էր նրա համար: Ռուսերենի ուսուցչուհին մեզ մի օր ասաց՝ այսպես, որ գնա, մեր մեդալակիրն  է լինելու»:


Նրան ծնողները դեռ մանկուց էին Մոշ անունը տվել, տիկին Նաիրան ասում է՝ շատ-շատերին  էր հետաքրքրում, թե ինչու հենց Մոշ: «Նույնիսկ Մանվելս մի օր ասաց՝ մամ, ինչի Մոշ, ասացի, որովհետեւ մոշի նման քաղցր ու անուշ ես: Ասում էին՝ լավ է, էրեխուն մալինա չես ասում»,-պատմում է մայրը:

Մանվելը սկսում է սպորտի հաճախել յոթ տարեկանից, գալիս, ծնողներին ասում է, որ կարատեի խմբակ է բացվել, ցանկանում է անպայման հաճախել: Հայրն էլ մի պայման է դնում՝ եթե պիտի սիրով մասնակցի պարապմունքներին, ապա կարող է հաճախել:

«Ճիշտ է, շատ ինքնուրույն էր, բայց ամեն հարցում խորհրդակցում էր մեզ հետ, ու հատկապես ինձ շատ էր լսում: Ընդամենը մի տարի պարապեց, դուրս եկավ Եվրոպա, ասաց՝ պապ, Ավստրիա ենք գնում: Մենք էլ շատ ուրախացանք: Հենց Ավստրիայում Եվրոպայի չեմպիոն դարձավ: Եվրոպայից վեց մեդալ ունի: Մի դեպք կա՝ կապված այդ մրցումների հետ, մարզիչն էր պատմել: Ասում են՝ արդեն պատրաստվում էին ինքնաթիռից իջնել, Մանվելիս ոչ մի կերպ չեն կարողացել արթնացնել, գավաթը ձեռքին խորը քնել էր: Հենց ձեռքը տարել են, որ գավաթը վերցնեն, միանգամից վեր է թռել. բա, իր աշխատանքով վաստակածն էր: Ուժեղ էր որդիս, բայց կռիվ անել չէր սիրում, երբեք ձեռքերը գործի չէր դնում: Կամքի ուժով էր ու մինչեւ վերջ էր գնում, մրցումներից մեկի ժամանակ ուսն էր կոտրել, ոչ մեկին չէր ասել, մինչեւ վերջ այդպես պայքարել էր, բայց երկրորդ տեղն էր զբաղեցրել, երեւի վերջին փուլում արդեն զգացել են, որ ուսը թույլ է»,-ասում է հայրն ու հպարտությամբ ցույց տալիս որդու գավաթներն ու մեդալները:

Բացի սպորտից, Մանվելը սիրում էր այն ամենը, ինչ կապված է համակարգչի հետ: Արդեն ավագ դասարաններում սովորում է համակարգչային ծրագրավորում, սակայն ուսումն այդ մասնագիտությամբ չի շարունակում:

«Դե, ես բուժաշխատող եմ, ինձ միշտ ասում էին՝ ես եմ ուղղորդել որդուս, բայց իրականում իր ցանկությամբ ընտրեց ու ընդունվեց Ֆիզկուլտ ինստիտուտի ադապտիվ ֆիզկուլտուրայի բաժինը: Ուզում էր բժիշկ-վերականգնողաբան դառնալ, նույնիսկ մտածում էր բակալավրիատից հետո տեղափոխվել Բժշկական համալսարան»,-ասում է մայրը:

Արդեն մոտենում է ծառայության անցնելու ժամանակը, ծնողները թեպետ մի փոքր անհանգիստ էին  ու մտահոգ, բայց տեսնելով Մանվելի  դրական տրամադրվածությունն ու շուտափույթ կերպով ծառայության անցնելու ձգտումը՝ նրանք նույնպես դրական են տրամադրվում: Շատ շուտով Մանվելը մեկնում է Արցախի Մարտունու շրջան, այնտեղ  դառնում սանմասի Մանչը:

«Մոշս սանհրահանգիչ էր, նախքան բանակ գնալը Խոջալուում վերապատրաստվեց: Ինստիտուտում բարձր գնահատականներով ավարտեց առաջին կուրսն ու գնաց բանակ: Մանվելս նույն հաջողությունները բանակում էլ գրանցեց. մի քանի շաբաթվա ծառայող էր, արդեն ավագ հրաձիգ էր, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտի կոչում ուներ: Որ պատմում էր, ասում էի՝ դե չափազանցնում ես, արձակուրդին զինգրքույկը բերեց, հերթով գրածները կարդալ տվեց:  Ասում էր՝ մամ, գամ, դու էլ չես աշխատելու, գործդ ձեռքիցդ վերցնելու եմ: Մանվելս հոգնել բառը չուներ. հասցնում էր եւ՛ դասի գնալ, եւ՛ աշխատել: Բանակ գնալուց առաջ հայրն առաջարկեց՝ գոնե այս մի ամիս տանը մնա, հանգստանա, հրաժարվեց»:


Մայրն ասում է՝ Մանվելի ապրած նույնիսկ ամեն վայրկյանը պատմություն էր, որը ներկայացնելու համար անգամ ամբողջ կյանքը բավարար չի լինի: Թեպետ ծնողները շատուշատ դրվագներ են հիշում որդու կյանքից, բայց հետ նայելով մի բան են հստակ զգացել. Մանվելի հետ կապված ամեն մի իրադարձություն շատ արագ էր տեղի ունենում:

«Ասում էի՝ Մանվել ջան, ոնց որ ցունամի լինես, իսկական փոթորիկ: Նույնիսկ բանակ գնալու ժամանակ էլ մի ժամ շուտ ներկայացավ, առաջինը մասնակցեց վիճակահանությանը, առաջինը նստեց ավտոբուս: Նրա հետ «չէ» չէր լինում, երեւի, որ ամեն ինչին մեծ սիրով էր մոտենում, դրանից էր: Տպավորություն էր ստեղծում, որ ամեն ինչում շտապում էր, ոչինչ չէր ուզում կիսատ թողնել: Արձակուրդի ժամանակ եկավ, ամեն օր ինստիտուտում էր լինում, նվիրվում էր բոլորին, ուզում էր հասցնել բոլորին տեսնել, խոսել նրանց հետ: Վերջին անգամ, երբ գնաց ինստիտուտ, բոլորին պատմել էր իր հաջողությունների մասին: Եկավ տուն, ինձ ասաց՝ մամ, այնպես եմ անելու, որ ինստիտուտը ինձ պարտք մնա, վճարովին դարձնեն անվճար: Դրանից հետո ամբիոնի վարիչին էինք հանդիպել, մեզ ասաց՝ այո, Մանվելն այնպես արեց, որ ամբողջ կյանքում նրան պարտական կմնանք: Դպրոցի դասասենյակներից մեկն էլ որդուս անունով է»:

Հերոսը ապրիլի 2-ից եղել է դիրքերում, սակայն իրադրության մասին ծնողներին ոչինչ չի ասել: Վերջին անգամ նրանք որդու հետ խոսել են ապրիլի 14-ին՝ նախքան դիրքի վրա հակառակորդի կողմից հարձակում գործելը: Դիրքում մնալով միայնակ՝ հերոսը պայքարել է հակառակորդի անհավասար ուժերի դեմ, մինչ ընկերները օգնության կհասնեն: 

«Մենք իմացել էինք, թե ինչ է կատարվում Արցախում, բայց Մանվելս չէր ասել: Դե որ Մանվելս սանհրահանգիչ էր, այդ առումով էլ մի փոքր հանգիստ էինք, որ դիրքեր չի բարձրանա, բայց երեւի այդ օրերին բոլորը դիրքերում էին: Որդիս այնպես է արել, որ թշնամին առաջ չգա, դիրքը միայնակ պահել է, հետեւից եկող զինվորներին էլ փրկել: Այդ օրերին ամուսինս զանգեց, ասաց՝ Նառ հրադադար է, անկախ ինձնից սկսեցի լացել, ասում էի՝ ախր ինչ հրադադար»:

Նախքան դիրքեր բարձրանալը, Մանվելը հաղորդագրություն էր ուղարկել հորը, ասել, որ չանհանգստանան, կիջնի, անպայման կզանգահարի: Հայրը մինչև այսօր էլ պահում է այդ հաղորդագրությունը:

«Ծառայության գնալու օրվանից մի վայրկյան անգամ չէր տրտնջացել, ոչ մի բողոք չենք լսել: Ասում էր՝ ամեն ինչ իրենց մոտ շատ լավ է:  Այդ օրերին էլ այնքան հանգիստ էր խոսում, որ նույնիսկ չէինք էլ մտածում, որ նման մի բան կարող է լինել»,-հիշում է  հերոսի հայրը:

Տիկին Նաիրան ասում է, որ 14 թիվը ճակատագրական էր նրանց համար: Մանվելը ծնվել էր մայիսի 14-ին, զոհվեց ապրիլի 14-ին,  հենց նախորդ տարվա հունիսի 14-ին էլ մայրը երազ էր տեսել: Որդու ծառայության բոլոր ամիսներին հերոսի մոր սրտում ինչ-որ վախ կար, որ երազը միգուցե իրականություն կդառնա:

«Առհասարակ, Մանվելիս հետ կապված ամեն ինչ կարծես երկնային մի բան լիներ: Մի նկար կա, դիրքերում էր նկարվել: Առավոտը զանգեց՝ մամ նկար եմ ուղարկել, մտեք, նայեք: Որ չտեսնեմ, հենց նույն նկարն էր, որ ես տեսել էի երազումս: Ես ցնցվեցի, հենց նկարը տեսա, որովհետեւ սարսափելի երազ էի տեսել՝ իբր Մանվելս հենց այդպես կանգնած էր դիրքերում, հետո շրջվեց թիկունքով դեպի ինձ: Այդ ընթացքում ինչ-որ մեկը անընդհատ գոռում էր՝ Մանվելը սահմանում զոհվել է: Այնքան վատ էի զգում այդ երազից հետո, ամուսնուս պատմեցի, ամբողջ օրը ապրումներով անցավ: Այս դեպքերից հետո էլ մեզ հետ ամեն կերպ մի աղջիկ էր փորձել կապվել: Մանվելիս նկարն էր տեսել, մեր բարեկամներից մեկից իմացել էր մեր  հեռախոսահամարն ու զանգել մեզ: Պարզվեց, որ Մանվելիս էր երազին տեսել, ասել էր, որ զոհվելու է, ու որ գնանք եկեղեցի, ափով մեկ ինչքան մոմ կլինի, վառենք:  Գնացինք Եռաբլուր, եկեղեցի մտանք, ամուսինս դրեց մոմերը ափի մեջ, հաշվեցինք՝ ուղիղ 18: Երազում նաեւ երկու բանալի էր տվել, որ մեզ փոխանցի: Դա, հավանաբար, մեր նոր բնակարանն էր եւ ավտոմեքենան, որն արձակուրդից առաջ ստիպել էր փոխել: Չգիտեմ՝ ես երբեք երազներին այդքան նշանակություն չեմ տվել, բայց նրա հետ կապված ամեն ինչը կարծես ազդանշան լիներ»:

Մանվելի ընտանիքը հոկտեմբերից ապրում է պետությունից տրամադրված նոր բնակարանում, որը ստացել էին շատ ավելի շուտ, բայց չէին կարողանում տեղափոխվել. Մանվելի ներկայությունը նախորդ տանը չափազանց շատ էին զգում:

«Տեղափոխվեցինք, Մանվելիս համար մի անկյուն պատրաստեցինք: Մի անգամ լրագրողներից մեկն ասաց՝ կարծես թանգարան լինի: Ասացի՝ բա Մանվելս թանգարանային նմուշ էր»:

Հերոսի անկյունը զբաղեցնում էր հյուրասենյակի մի մեծ հատված. հենց հյուրասենյակի, որպեսզի այստեղ էլ Մանվելի ներկայությունն ավելի շատ զգացվի:  Ամեն մի իրը նրա կյանքի մի շրջանն էր ներկայացնում. գավաթները, մեդալները, բանակային համազգեստը, մրցույթներում ստացած հուշանվերները եւ ի վերջո տարբեր ժամանակահատվածներում արված նկարները, որոնցից իրեն բնորոշ հանդարտ ու հմայիչ ժպիտով ներկաներին է նայում մերօրյա հերոսը:

Ծնողները միշտ էլ աջակցել են երեխաներին, այնպես արել, որ ոչնչի կարիք չունենան, ոչ ոք նույնիսկ չի էլ իմացել, որ ընտանիքը վարձակալած տանն է բնակվում:

«Անգամ մեր կոլեկտիվում, Մանվելենց դպրոցում ոչ ոք չի իմացել այդ մասին: Ուսուցիչներն էլ են զարմացած, ասում են՝ եթե դպրոցում ինչ-որ մի առիթով գումար են հավաքել, միշտ մերոնք են առաջինը տվել: Դեպքերից հետո էլ քաղաքապետարանից մեզ այցելեցին, իմացան, որ վարձով ենք ապրում, երեւի մտածեցին՝ ինչ-որ պարտքեր կամ խնդիրներ ունենք, հարցրին՝ ինչի կարիք ունենք, ու զարմացան, որ ասացինք՝ ոչնչի: Ավելի լավ կլինի, որ աջակցեն նրանց, ովքեր հիմա ավելի շատ դրա կարիքն ունեն»,-ասում է հայրը:

Դեպքերից այսքան ամիս անց տիկին Նաիրան նույն ճշտապահությամբ ամեն առավոտ աչքը գցում է ժամացույցին ու սպասում, որ ուր որ է Մանվելը կզանգի:

«Ժամը տասը Մանվելիս շրջայցի ժամն էր, ամեն օր զանգում էր, մի փոքր զրուցում էինք, ու անցնում էր գործի: Չգիտեմ՝ երեւի սպասում եմ էլի: Բոլորս էլ սպասում ենք, բոլորիս համար էլ դժվար է: Քրոջ համար հատկապես այն ժամանակն էր դժվար, երբ դասարանում բոլորի եղբայրները զորացրվում ու տուն էին վերադառնում: Շատ մտերիմ էին քույր ու եղբայր, իսկական ընկերներ: Չգիտեմ այս ամիսների ընթացքում շատ նոր բաներ եմ հիշում, օրինակ՝ այն օր հենց այդ օրը աշխատավայրում  մի սենյակից մյուսն էի անցնում, Մանվելիս նկարներն էի  ցույց տալիս հպարտորեն, թե տեսեք՝ ինչ տղա է:  Ոչ միայն իմ, այլեւ մեր կոլեկտիվի նկատմամբ էր շատ ուշադիր, ծաղիկներ էր բերում: Ամեն շրջապատում էլ Մանվելիս սիրում էին: Վերջերս նույն զորամասի նորակոչիկներից մեկն էլ զանգեց մեզ, ասաց, որ այդ զորամասում այնքան են սիրել ու հարգել Մանվելին, որ նրա անունով անկյուն են բացելու: Մենք նաեւ փոքրիկ Մանվել ունենք,  քեռուս թոռը որդուս անունն է կրում»:

Հերոսի հայրը շուրջ 30 տարի է՝ աշխատում է Հանրային ռադիոյում որպես էլեկտրիկ: Դեռ Մանվելը բանակ չէր գնացել, ուզում էր աշխատանքից դուրս գալ, բայց կինը համոզել էր, ասել, որ ավելի լավ կլինի երկու տարի էլ շարունակի աշխատել, մինչեւ որդին բանակ կգնա, կգա:

«Ասում էի՝ Մանվելիս այդ աշխատանքին կտեղավորի, նոր կթողնի աշխատանքը, Մանվելս էլ էր լավ  հասկանում այդ գործից:  Հիմա Արմենը չի կարողանում աշխատանքից դուրս գալ, կարծես նա էլ է սպասում»:

Հայրն ասում է՝ Մանվելն, իրոք, արեց այնպես, որ շատ շատերը նրան ճանաչեն, ինչպես եւ խոստացել էր ծնողներին. անել այնպիսի մի բան, որ ամբողջ աշխարհը նրան ճանաչի:

«Մի տեղ կա հպարտություն, մի տեղ՝ ցավ: Տեր Հայրը մի անգամ մեզ ասաց, որ Մանվելն իր 18 տարիների ընթացքում արեց այն, ինչ մարդիկ չեն կարողանում անել իրենց 100 տարիների ընթացքում: Հիմա այսպես մարդիկ այցելում են, նստում, խոսում ենք, բայց առավել դժվար է  հատկապես, երբ մենակ ենք մնում, ընկնում ենք մտածմունքների մեջ:  Աշխատում ենք այդ  ամենը շատ ցույց չտալ, որովհետեւ երկրորդ երեխա էլ ունենք, ով դեռ դպրոցում է սովորում: Չպիտի թողնենք, որ կոտրվի, նեղվի, պետք է առաջ տանենք, աջակցենք, որ նպատակներին հասնի, Մանվելիս կիսատ թողած գործերն ու երազանքներն էլ իրականացնենք, ավարտին հասցնենք»:

Սյուզի Մուրադյան

Լուսանկարները՝ Գեւորգ Պերկուպերկյանի

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia