Սիրիական զորքերը Պալմիրայի շրջանում գրավել են իշխող բարձունքը. SANA
Միջազգային Սիրիայի կառավարական զորքերի ստորաբաժանումներն աշխարհազորի դաշնակից ուժերի օգնությամբ «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին դուրս են քշել Պալմիրայի շրջանի՝ ռազմավարական տեսակետից կարեւոր բարձունքից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է SANA գործակալությունը:
Զինվորական աղբյուրի խոսքով՝ գործողության ընթացքում ոչնչացվել են ԻՊ-ի՝ մեծ քանակությամբ ահաբեկիչներ՝ զենքի, զինամթերքի եւ փոխադրամիջոցների հետ մեկտեղ:
Անցած շաբաթ բանակային ստորաբաժանումները դաշնակիցների հետ համատեղ հարձակման ընթացքում այդ շրջանում վերականգնել են վերահսկողությունը մի քանի գյուղերի նկատմամբ:
Փետրվարի կեսերին հաղորդվել Էր, որ մինչեւ Պալմիրա կառավարական զորքերին մնացել Է 20 կիլոմետր: Սիրիական բանակի հարձակումը ծավալվում Է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիախմբի օգնությամբ: