Նորացված Nokia 3310-ը ներկայացվել է հանրությանը (Photo, video)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Nokia 3310 լեգենդար հեռախոսի նորացված տարբերակը ներկայացրել են Բարսելոնում՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում (MWC 2017):
Հեռախոսի նոր տարբերակը արտաքնապես փոքր-ինչ փոխվել է, փոքրացել և բարակել: Նորացված մոդելը հասանելի է մոխրագույն, մուգ կապույտ, դեղին և կարմիր գույներով, նաեւ հնարավոր է առանձին գնել փոխվող իրանները:
Մոդելը կրելու է նույն անվանումը, բայց աշխատելու է Nokia’s Series 30+ համակարգով: Նոր հեռախոսն ունի 2,4 դյույմանոց QVGA –դիսփլեյ, 2 մեգապիքսել թողունակությամբ տեսախցիկ և հիշողության քարտի տեղ: Նոր հեռախոսում լինելու է «Օձ» լեգենդար խաղը: Ստեղծողները խոստացել են, որ նոր մոդելը հզոր մարտկոց կունենա, 31 օր մեկ լիցքավորմամբ: Այն վաճառքի է հանվելու արդեն այս տարի և կարծենա 49 եվրո (մոտ 25 հազար դրամ):