Նոր լուսանկարներ՝ Աննա Դովլաթյանի 27-ամյակին նվիրված խնջույքից
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երգչուհի եւ դերասանուհի Աննա Դովլաթյանը օրեր առաջ՝ փետրվարի 24-ին, նշում էր ծննդյան 27-ամյակը:
Երեւանի ժամանցի վայրերից մեկում կայացած ծննդյան խնջույքին Աննան ներկայացել էր ոսկեգույն ու փայլուն շքեղ զգեստով:
Գեղեցկուհու կողքին այդ կարեւոր օրը եղել են մտերիմ ընկերները, այդ թվում նաեւ դերասանուհի Մարինկա Խաչատրյանն ու Աննայի սիրելին` սերիալներից հայտնի դերասան եւ մոդել Դավիթ Աղաջանյանը:
Աննան եւ Դավիթը Facebook-ի իրենց էջերում տեղադրել են նոր լուսանկարներ, որոնցում ավելի պարզ երեւում է, թե ինչպես է անցել երգչուհու ծննդյան խնջույքը:
Կարծում ենք՝ հնարավոր չէ ժխտել այն փաստը, որ հոբելյարն, իսակապես, փայլել է իր կյանքի այդ կարեւորագույն իրադարձությունը տոնելիս: