Nokia 3310 արդի մոդելի վաճառքները կսկսվեն 2017 թվականի երկրորդ եռամսյակում
Society Ֆինլանդիայի HMD Global ընկերությունը (տիրապետում Է Nokia առեւտրանիշով սմարթֆոնների թողարկման թույլատրագրին) Nokia 3310 դասական կոճակավոր հեռախոսի արդի տարբերակի գլոբալ վաճառքները կսկսի երկրորդ եռամսյակում: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, ընկերության ներկայացուցիչներն այս մասին հայտարարել են Mobile World Congress 2017- ի շրջանակներում:
Սկզբնապես Nokia 3310-ը թողարկվել Է 2000 թվականին, այս հեռախոսը հայտնի Է կուտակչի երկար կյանքով եւ ամրությամբ: Նորացված ապարատը կարող Է մեկ ամիս աշխատել լրալիցքավորումից հետո, դրա արժեքը կկազմի 49 եվրո:
Բացի նորացված Nokia 3310-ից, 2017 թվականի երկրորդ եռամսյակում նաեւ կսկսվեն Android գործառական համակարգով (պատկանում Է ԱՄՆ-ի Google կորպորացիային) ֆիննական առեւտրանիշի սմարթֆոնների շարքի գլոբալ վաճառքները:
Nokia 6 սմարթֆոնն արդեն թողարկվել Է Չինաստանի շուկայում, երկրորդ եռամսյակում դրա վաճառքները կսկսվեն ամբողջ աշխարհում՝ 229 եվրո գնով ստանդարտ տարբերակի համար եւ 299 եվրո սահմանափակ թողմարկման մոդելի համար գնով: Այդ ժամանակ Էլ կսկսվեն շարքի մյուս երկու սմարթֆոնների՝ Nokia 5-ի (189 եվրո) եւ Nokia 3-ի (139 եվրո) վաճառքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: