Ժնեւում Սիրիայի շուրջ բանակցությունները նախատեսված են մի քանի ամսվա համար. աղբյուր
Международные новости ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան ակնկալում Է, որ Սիրայի շուրջ բանակցություններն ընդմիջումներով կշարունակվեն մի քանի ամիս, իսկ ընթացիկ փուլը ծառայում Է լոկ այն բանի համար, որ հիմք դնի քաղաքական կարգավորման խնդիրների քննարկման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է բանակցությունների կազմակերպմանը մոտ կանգնած մի աղբյուր:
«Հատուկ դեսպանորդը վերադառնում Է այն պլանին, որը նա պատրաստել Էր դեռ մեկ տարի առաջ՝ բանակցությունների մի քանի փուլ անցկացնել տասն օրից մինչեւ երկու շաբաթ ընդմիջումներով, որոնց արդյունքում ծրագրվում Է հասնել շրջանակային համաձայնագրի,-ասել Է զրուցակիցը:-Հերթական փուլը պլանավորված Է մարտի երկրորդ կեսին, իսկ ամբողջ գործընթացը, հաջողության դեպքում, կտեւի մի քանի ամիս»:
Դե Միստուրան մտադիր Է, մամուլին հայտարարված պլաններին համապատասխան, կենտրոնանալ երեք գլխավոր թեմաների վրա, ներառյալ կառավարության ձեւափորումը, սահմանադրության պատրաստումը եւ ընտրությունների անցկացումը:
Սակայն մինչեւ այս փուլի վերջը, որը պլանավորվում Է ավարտել մարտի 3-ին, կարծարծվեն միայն այդ հարցերի քննարկման ձեւաչափն ու ժամանակացույցը: «Այս փուլի ընթացքում հատուկ դեսպանորդը մտադիր Է բանակցությունների մասնակիցներին աշխատանքային պլան ներկայացնել այդ թեմաների վերաբերյալ, որին համապատասխան կկառուցվի աշխատանքը հաջորդ փուլերում»,-նշել Է աղբյուրը: