Սուպերմենի նոր արկածները՝ Հայաստանում. Դին Քեյնը նոր լուսանկար է հրապարակել
LifestyleԻնչպես արդեն տեղեկացրել ենք` «Սուպերմենի նոր արկածները» ֆիլմի աստղ Դին Քեյնը ժամանել է Հայաստան:
Երեկ դերասանը Twitter-իր իր էջում Ծիծեռնակաբերդից լուսանկար էր հրապարակել՝ իր հետեւորդներին տեղեկացնելով, որ շատ կարեւոր հուշարձանի մոտ է գտնվում:
Դինն իր գրառման մեջ օգտագործել էր նաեւ Armenian Genocide հեշթեգը:
Այսօր Դինը նոր լուսանկար է հրապարակել, որտեղ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում է:
«Ինձ համար սա հրաշալի պահ էր»,-լուսանկարն այսպես է վերնագրել դերասանը:
Ի դեպ, Քեյնը, նույնիսկ, այսօրվա «Օսկար»-ի մրցանակաբաշխությունն է դիտել հայկական թարգմանությամբ: Նա հրապարակել է Մեթ Դեյմոնի եւ Բեն Աֆլեքի տեսագրությունը՝ հետեւյալ մակագրությամբ.
««Օսկարը»՝ հայերենով: Այս երկուսը, կարծում եմ, զվարճանում էին, բայց չկարողացա հասկանալ, թե ինչ էին խոսում»:
Կարծես թե՝ Սուպերմենի արկածները վատ չեն անցնում Հայաստանում:)