Մեղրով բուժումներ նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում
LifestyleOrer.am-ը ներկայացնում է մեղրի օգտակար հատկությունները:
Դեպրեսիների, նեվրոզի դեպքում բարերար ազդեցություն է թողնում մեղրի և կաթի խառնունրդը: Այն պետք է ընդունել առավոտյան, կեսօրին և երեկոյան 1-ական թ.գ. չափով, զանգվածը պետք է թողնել բերանում մինչև այն հալչի: Բնական մեղրը մեծ ազդեցություն է թողնում անքնության դեպքում: Միաժամանակ, այն մեծ օգուտ է տալիս օրգանիզմին, ինչը չի կարելի ասել քիմիական դեղամիջոցների մասին:
Անկողին մտնելուց 30 րոպե առաջ խորհուրդ է տրվում 1 բաժակ տաք ջրի մեջ լուծել 1 ճ.գ. մեղր և ըմպել: Քունը կարգավորելու համար կարելի է 50 գ.դդումի հյութին միացնել 1-1.5 թ.գ. մեղր, լավ խառնել: Օրական ընդունել 100-120գ. մեղր. 30 գ առավոտյան, 40-60 գ ճաշից հետո, 30 գ քնելուց առաջ՝ բացեով այն 0.5-1 բաժակ եռացրած ջրով, որը պետք է սառեցնել սենյակային ջերմաստիճանով: Միջոցն օգտագործում են նևրոզի, անքնության դեպքում: Բուժման տևողությունը 2-4 շաբաթ է:
1 բաժակ եռացրած ջրի մեջ լուծել 1 ճ. Գ. կիտրոնի հյութ: 1 բաժակ տաք կաթի մեջ լցնել 20 գ մանրացրած սխտոր: Ըմպել քնելուց առաջ՝ անքնության դեպքում: Մեղրը նաև ազատում է մաշկային հիվանդություններից և պայքարում օրգանիզմի ծերացման դեմ: Այն անփոխարինելի է մրսածության ժամանակ: Սովորաբար այն լուծում են կաթի մեջ (մեկ ճաշի գդալ մեղրը՝ մեկ բաժակ տաք կաթում) կամ խառնում կիտրոնի հյութի հետ (0,5-1 կիտրոն՝ 100 գ մեղրի հետ):
Շատերն են լսել մեղր լցրած բողկի մասին: Լավ լվացած բողկի վերին՝ լայն մասում պետք է փորել և լցնել 2 գդալ հեղուկ մեղր: Մեղրը օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղից և սրտի հիվանդությունից: Մեղրը ժողովրդական բժշկության մեջ համարվում է ստամոքսի բարեկամը: Դրանով կարելի է բուժել ստամոքսի և տասներկումատնյա աղիի խոցը և աղեստամոքսային համակարգի այլ հիվանդություններ: