5 գերազանց միջոց՝ անգինայի ժամանակ
LifestyleՍննդի ընդունման ժամանակ կոկորդի ցավերը, բարձր ջերմությունը, կոկորդի լորձաթաղանթի այտուցվածությունը հանդիսանում են անգինայի կամ տոնզիլիտի առաջին նշաններից: Անգինան կոկորդում ավշային հանգույցների բորբոքումն է: Հիվանդության հարուցիչները կարող են լինել ինչպես բակտերիաները, այնպես էլ վիրուսները: Բարդացման դեպքում անգինան շատ վտանգավոր է, քանի որ այն կարող է դառնալ լինֆադենիտի ու գլոմերուլոնեֆրիտի առաջացման պատճառ:
Orer.am-ը ներկայացնում է ժողովրդական միջոցներով անգինայի բուժման 5 միջոց:
1. Սկզբնական շրջանում արդյունավետ է կոկորդի ողողումը գոլ հիմնային լուծույթով (մեկ բաժակ եռացրած ջրին՝ մեկ թեյի գդալ կերակրի սոդա) օրը 4-5 անգամ:
2. Խմել գոլ կաթ կամ թարմ սոխի հյութ (մեկ թեյի գդալ, օրը 3-4 անգամ):
3. Օգտագործում են հետևյալ խարնուրդը. Տաք ջրի մեջ ավելացվում է 3 մաս նախապես ֆիլտրված, մաքրված նավթը: Ստացված խառնուրդով առավոտյան և երեկոյան կատարել կոկորդի ողողում: 2 օրվա ընթացքում հիվանդությունը կանցնի:
4. Մաքրեք 1 հատ սոխ, քամեք նրա հյութն ու օրական 4 անգամ օգտագործեք 1 թ/գ: Կարող եք նաև այն նոսրացնել թույլ մեղրի հետ, որպեսզի շատ դառը չլինի:
5. Եղեսպսակի (шалфей) տերևները օգտագործում են նշագեղձերի, լնդերի ու բերանի լորձաթաղանթի բորբոքման համար: Մանրացրեք եղեսպսակի տերևները (4 թ/գ) ու նրա վրա լցրեք 2 բաժակ եռացրած ջուր: Եփուկի սառչելուց հետո կարող եք բերանը ողողել այդ թուրմով: Ժողովրդական մեթոդներով անգինայի բուժման տարբերակները բազմաթիվ են, կարող եք անգամ օգտագործել ջրի, աղի, յոդի ու կերակրի սոդայի խառնուրդը, որը կօգնի ազատվել այտուցվածությունից, ցավից ու կլանման ժամանակ առաջացող դիսկոմֆորտից: