Թուրքիայի պաշտպանության նախարարի ավտոշարասյան վրա հարձակում է իրականացվել
Международные новостиԹուրքիայի Քոջաելի նահանգում զինված հարձակում է իրականացվել ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի ավտոշարասյան վրա: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:
Ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել այն մեքենան, որտեղից կատարվել են կրակոցները: Մեքենայում գտնվող անձինք ձերբակալվել են և տարվել ոստիկանություն: