ՊԳԿՎ գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովը 2016-ին ծանրաբեռնված է գործել
Հասարակություն Պետական գույքի կառավարման վարչությունում 2011թվականից գործում է Գույքի հանձնման-ընդունման մշտական
2016թ. ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները հաշվառել և ՊԳԿՎ հաշվեկշիռ են ընդունել 469 միավոր շենք և շինություն, որից 402-ը՝ հանրակրթական դպրոցների, կրթահամալիրների և այլ ՊՈԱԿ-ների անշարժ գույք, ինչպես նաև՝ 17 բնակարան, 45 տարածք և 5 հողամաս: Իրականացված կարևորագույն աշխատանքներից է նաև գյուղական ամբուլատորիաների վերակազմակերպումից հետ առանձնացված անշարժ գույքի ընդունումը Վարչության տնօրինություն:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 26-ի թիվ 346-Ն որոշմամբ սահմանվել է, որ պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ՊՈԱԿ-
2016թ. վարչության տնօրինությանն է ընդունվել նաև 3716 միավոր շարժական գույք, որից 467-ը տրանսպորտային միջոցներ են՝ ՀՀ գործադիր տարբեր մարմիններից: Խոսքը հիմնականում օպտիմալացված ծառայողական ավտոմեքենաների մասին է, իսկ 3249 միավոր շարժական գույքի զգալի մասը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրինն է:
2016թ. վարչության հաշվեկշռից հանվել է 226 միավոր անշարժ գույք, որից՝ 101 բնակարաններ նվիրաբերվել են բնակիչներին: Վարչության հաշվեկշռից հանված 1142 շարժական գույքից 167-ը աճուրդներով օտարված
2017թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ Արարատի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի մարզպետարանների ենթակայության հանրակրթական դպրոցների 20 միավոր անշարժ գույք արդեն իսկ ընդունվել է
ՀՀ կառավարության տարբեր որոշումներով Վարչության տնօրինությանն է ընդունվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ» և «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ների 26 միավոր անշարժ գույքը, ՀՀ Տավուշի մարզի գյուղական համայնքի 3 գյուղական ամբուլատորիաների վերակազմակերպման արդյունքում ստեղծված ՊՈԱԿ-ների 6 միավոր գույքը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից ընդունվել և Երևանի քաղաքապետարանին է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ամրացված պետական սեփականություն հանդիսացող հողամաս՝ հետագայում նոր աղբավայր նախագծելու, կառուցելու և շահագործելու նպատակով:
2017թ. 2 ամիսների ընթացքում վարչության տնօրինությանն է ընդունվել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանն ամրացված՝ 1 և ՀՀ առողջապահության նախարարությանն ամրացված 11 տրանսպորտային միջոց: Այս ժամանակահատվածում Վարչության հաշվեկշռից հանվել է 2 միավոր անշարժ գույք, 1 հողամաս և աճուրդով վաճառված 148 տրանսպորտային միջոց: