Մարդիկ այսօր այդքան էլ միամիտ չեն. կարող են ընտրակաշառքը վերցնել, բայց ընտրել նրան, ում ուզում են. Կարեն Կարապետյան
PoliticsԱյսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Լոռու մարզում վարկանիշային ցուցակով առաջադրված Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ չի պատրաստվում որևէ մեկի դեմ աշխատել, «Ընտրությունը` ընտրություն, մանդատը` մանդատ, բայց որևէ մանդատ չարժե, որ ժողովրդին բևեռացնեն, լարեն մեկը մյուսի դեմ: Հանրությունը պետք է երկխոսության դաշտում լինի, այլ ոչ` թշնամանքի»,- ասաց պատգամավորը` պատասխանելով հարցին` համաձա՞յն է, որ ժողովուրդը խիստ դժգոհ է իշխանություններից. «Մի հատ թող դուրս գան Երևանից, տեսնեն մարդկանց վիճակը: Ոչ թե դժգոհություն կա, այլ շատ մեծ դժգոհություն կա, ոչ միայն իշխանությունից, այլ նաև մնացած քաղաքական ուժերից: Իշխանությունն էլ մի քանի շերտերից է բաղկացած: Ովքեր համարում են, որ իշխանությունը ճիշտ չի գործում, և կգտնեք այն ուժը, որը շարժիչ ուժ կլինի, ուրեմն ընտրեք նրանց»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է անհատներին, Կարեն Կարապետյանը նշեց, որ ոչ մեկից չի վախենում, պետք լինի` անհատներին էլ կանդրադառնա: Մի բան միանշանակ է` պետք է սեղմել, որ թալանողները տեղ չունենան քաղաքականությունում ու պետական համակարգում:
Խոսելով ընտրակաշառքի մասին` Կարեն Կարապետյանը նշեց, որ մարդիկ այսօր այդքան էլ միամիտ չեն, կարող են ընտրակաշառքը վերցնել, բայց ընտրել նրան, ում ուզում են: Նա չի կարծում, որ ընտրությունները բոյկոտելը ոչինչ չի տալու:
Ինչ խոսք, օրենսդիր մարմնի տվյալ ներկայացուցիչը քչից շատից աչքի է ընկել իր անկեղծությամբ, սակայն այն, որ մարդիկ կարող են ընտրակաշառք վերցնել ու ուրշին ընտրել թեեւս օրենսդիր մարմնի ներկայացուցչի վատագույն հայտարություններից մեկն է: