Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ» ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ» «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»


«Ապարանցիների համար մեկ ա՝ ով ում ա հով անում». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լյովա Խաչատրյանը՝ իր դեմ Աղվան Հովսեփյանի աշխատելու մասին

Մամուլում գրվել է, որ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը մտերմիկ շրջապատում անկեղծացել է, թե իր վրա է վերցրել Արագածոտնի ընտրատարածքում ու հատկապես Ապարանում ԲՀԿ–ին ձայնից «զրկելու» գործը և ողջ թիմով աշխատելու է հանուն Ռուբեն Հայրապետյանի՝ Գազի Ռուբոյի որդու օգտին` ընդդեմ իր վաղեմի գործընկեր, այժմ հակառակորդ, «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային թեկնածու Լյովա Խաչատրյանի: 
Նշենք, որ ապարանցի Ռուբեն Հայրապետյանի՝ Գազի Ռուբոյի, ՀՀԿ–ից առաջադրված որդին՝ Ռոման Հայրապետյանը, «Փաստի» տեղեկություններով, Դատախազության նախկին աշխատակից է, իսկ այժմ սեփական ՍՊԸ–ի տնօրեն: 
Այս առթիվ «Փաստը» մի քանի հարց ուղղեց ապարանից «Ծառուկյան դաշինքով» առաջադրված Լյովա Խաչատրյանին:

– Պարոն Խաչատրյան, տեղեկություն կա, որ Ձեր դեմ մարզում աշխատելու է ՔԿ ղեկավար Աղվան Հովսեփյանը՝ ի դեմս Գազի Ռուբոյի տղայի: Կարծում եք` կդիմանա՞ք մրցակցությանը Ձեր երբեմնի «գործընկերոջ» հետ:

– Ինձ համար միևնույն է՝ ով ում համար է աշխատելու, վերջիվերջո ժողովուրդն է ձայնը տալու, ժողովուրդն է ընտրելու: Ապարան, Արագածոտնի մարզ, ստեղ սարի ժողովուրդ են: Սրանց համար սաղ մեկ ա՝ ով ա ում հով անում, թե արև անում, սառը կամ տաք անում: Էս ժողովրդի համար մեկ ա, սրանք իրանք իրանց խոդով իրանց ուզածն անում են: Մնացածները բոլորը ձև են անում, թե իրանք որևէ ազդեցություն ունեն այդ պրոցեսների վրա՝ իրենց աշխատատեղերը պաշտպանելու, իրենց թալանը պաշտպանելու համար: Դա իրականության հետ բացարձակ աղերս չունի:

– Կարծում եք, որ այդ հովանավորչությունը Ձեր համար խնդիր չի՞ առաջացնի:

– Ես կարծում եմ, որ վերջիվերջո, ընտրողը իր որոշումը կայացնելու է և դրա վրա ոչ ոք ազդեցություն ունենալու հնարավորություն չի ունենալու: Իսկ կեղծիքների դեմը կառնենք: Կարծում եմ, մենք էդքան պոտենցիալ ունենք: Կունենանք մեր վստահված անձինք հանձնաժողովներում, հանձնաժողովի անդամները, որոնց ոչ առնել կլինի, ոչ վախեցնել կլինի: Ու ամեն ինչ կլինի նորմալ:

– Գազի գրասենյակի ղեկավարն ու Քննչական կոմիտեի ղեկավարը հաստատ էդտեղ լծակներ ունեն, Դուք ի՞նչ ունեք:

– Ես ունեմ ժողովուրդ, որը հաստատակամ է, թույլ չտալու որևէ կեղծիք:

– Պարոն Խաչատրյան, հայտնի է, որ նախկինում Դուք Աղվան Հովսեփյանի հետ համատեղ բիզնեսներ եք ունեցել...

– Եվ նախկինում, և ապագայում մենք լինելու ենք ընկերներ: Գուցե միջանկյալ ժամանակահատվածում ինչ–որ բան այնպես չէ, բայց վերջիվերջո սաղ էլ թոշակի են գնալու, փեդը ձեռին իրար հետ նստելու են ինչ–որ մի տեղ ու զրուցելու:

– Տեղեկություն կա նաև, որ Դուք հիմա էլ համատեղ բիզնեսներ ունեք, չնայած իրար հետ չեք շփվում:

– Ես բիզնեսով չեմ զբաղվում վաղուց և երբեք Հայաստանում բիզնեսով չեմ զբաղվել: Ես ունեմ, ունեցել եմ սեփականություն, անմիջական կապ չեմ ունեցել բիզնեսի հետ: 
Որևէ մեկը չի կարող բերել փաստ, որ ես որևէ բիզնեսում եղել եմ, որևէ պատասխանատու պաշտոնի, որևէ թուղթ եմ ստորագրել: Ես չեմ հիշում նույնիսկ, որ ԱԺ–ում իմ աշխատավարձի տակ ստորագրել եմ այս տարիների ընթացքում, որովհետև այն հիմնականում ստացել են օգնականներս:

– Իսկ ո՞նց եք ապրել, եթե ոչ բիզնեսով եք զբաղվել, ոչ ԱԺ–ից աշխատավարձ եք ստացել:

– Ապրել եմ իմ ունեցած սեփականության հասույթներից և նախկինում աշխատած փողերով մինչև Հայաստան գալս: Ես Հայաստանում միայն ծախսել եմ:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատւմ ԲՀԿ–ի շանսերն Ապարանում: Կարծում եք՝ ապարանցին կրկին կվստահի՞ ԲՀԿ–ին:

– Կարծում եմ՝ կվստահեն ինձ և ԲՀԿ–ին:

– Ձեզ հետ այս անգամ մրցակցում են նախկին ԲՀԿ–ականներ Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, իրենց հետ մրցակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում:

– Իմ հետ ոչ ոք չի մրցակցում, յուրաքանչյուրն աշխատում է իր կատարածը ներկայացնելու և իր աշխատանքներն է կատարում: Իմ մրցակիցը ժողովուրդն է, որին ես կարող եմ ներկայանալ իմ կատարած գործերով:

– Եվ ի՞նչ եք արել, ԱԺ–ում կարծես ակտիվ չեք եղել, ակտիվ օրենսդիր աշխատանքով չեք զբաղվել:

– Ես բոլոր քննարկվող հարցերի շուրջ տարեկան առնվազն 300 հարցազրույցներ եմ ունենում, առնվազն: Ոչ թե 10, 20, այլ 300: Այս տարիների ընթացքում առնվազն 10 նախաձեռնությունների և մեկ օրենքի հեղինակ եմ: Որ չի անցնում, դա չի նշանակում..., երբ քիչ ես, ձայները չի հերիքում, չի անցնում: Կարծում եմ՝ սա է ակտիվությունը, որը մարդիկ տեսնում, լսում և գնահատում են:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե ՀովհաննիսյանՍտեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ ՏավուշիցԶորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա ՍողոմոնյանԿյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան