Քլոե Քարդաշյանը կոմպլեքսների և 18 կգ նիհարելու մասին
LifestyleYour Fitness-ի հետ հարցազրույցում 32-ամյա հեռուստաաստղը խոսել է կոմպլեքսների և 18 կգ նիհարելու մասին։ Նա ասել է, որ ստիպված է լինում լսել, թե ինչպես են մարդիկ ասում, որ նա երբեք չի կարողանա փոխել իր արտաքինը։
«Ես միշտ ասել եմ, որ երբեք չեմ կարողանա այլ տեսք ունենալ, որոշակի չափս ու արտաքին ունենալ։ Ես ունեմ այն, ինչ ունեմ։ Ես սկսում էի հավատալ այն ամենին, ինչ ասում են մարդիկ։ Սակայն մի օր ես հասկացա, որ չեմ ուզում ենթարկվել ինչ–որ մեկի ընկալմանն իմ մասին»,- ասել է Քլոեն։
Այժմ Քլոեն զբաղվում է նոր, Revenge Bodies կոչվող հեռուստաշոուով, որտեղ օգնում է մասնակիցներին պայքարել ավելորդ քաշի դեմ։
«Երբ նոր էի սկսել պարապել, շատ էի տխրել, որ առաջին շաբաթում մեծ արդյունքի չէի հասել։ Պարզ է, որ եթե դա շատ հեշտ լիներ, բոլորն իրենց երազանքների մարմինը կունենային։ Պետք է շատ աշխատել ու ջանք թափել։ Այնուամենայնիվ, ընթացքն ու դրա արդյունքը ամենահաճելի զգացողությունն է»,- ավելացրել է Քարդաշյանը։