Արտակարգ դեպք «Վանաձոր» ՔԿՀ-ում. 28-ամյա դատապարտյալի ինքնասպանությունը կանխվել է
Հասարակություն«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, փետրվարի 28-ին նկատել են, որ թիվ 31 խցում դատապարտյալ 28-ամյա Նիկոլայ Ցուցունովը ինքնասպանություն գործելու նպատակով սանհանգույցի օդատար խողովակի մեջ մոտ 40 սմ երկարության շրիշակ է հարմարեցրել և սավանի պատռված կտորները շրիշակից կապելով՝ փորձում է կախվելու միջոցով ինքնասպան լինել։
SHamshyan.com-ի փոխանցմամբ, բանտի աշխատակիցները կանխել են Մ. Ցուցունովի ինքնասպանությունը։ Նիկոլայ Ցուցունովը դատապարտվել է ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով՝ մեղադրվելով ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշով։ Նա Վանաձորի բանտում էր գտնվում անցյալ տարվա մարտի 25-ից։
Փաստի առթիվ ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի որոշմամբ նշանակվել է ծառայողական քննություն, իսկ «Վանաձոր» ՔԿՀ-ում էլ հետաքննություն է սկսվել։