Ա. Զաքարյանը՝ Արցախի նկատմամբ ադրբեջանական զսպաշապիկի մասին
ՔաղաքականԱրցախում անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ու միջազգային դիտորդների հանդեպ ադրբեջանական արհեստական հետապնդումների շուրջ Orer.am-ը մեկնաբանություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանից, ով նշեց, որ հարեւան պետության նմանօրինակ գործողությունները որեւէ դրական բանի չեն հանգեցնելու:
«Այն, որ Ադրբեջանը շարունակում է ոչ կառուցողական, անտրամաբանական ու ոչ ողջամիտ քաղաքականություն, ակնհայտ է»,-ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանի՝ Արցախ այցելելու զսպման մեխանիզմները գործելու են ճիշտ հակառակ էֆեկտով Հայաստանի համար. «Ամեն ինչ պետք է անել, որ միջազգային հանրությունը դատապարտի այդ անտրամաբանական գործողությունները: Որքան Ադրբեջանը շարունակի այդ անտրամաբանական քաղաքականությունը, այնքան մեծ է լինելու Արցախ այցելելու համար հետաքրքրությունը»: