Արտակարգ դեպք Արարատում. գնացքը բախվել է ոչխարների հոտին. հայտնաբերվել է շուրջ 100 սատկած ոչխար (ֆոտո)
ՀասարակությունԱրարատի մարզի Տափերական գյուղի տարածքում գտնվող երկաթգծի վրա այսօր՝ մարտի 1-ին, հայտնաբերվել է շուրջ 100 սատկած գառ ու ոչխար: NEWS.am-ի հետ զրույցում Տափերականի գյուղապետ Միհրան Մանասերյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10:00-ի սահմանում. Գնացքը բախվել է երկաթգծի վրայով անցնող ոչխարների հոտին, որի հետեւանքով ոչխարները սատկել են:
Ոչխարները պատկանել են Արարատի մարզի Զովաշենի գյուղի բնակիչ Ջասմ Խդոյանին: Նա մառախուղի պատճառով չի նկատել ընթացող գնացքը, լսել է գնացքի ազդանշանը եւ չի հասցրել կենդանիներին հեռացնել երկաթգծից: