Նալբանդյանը չի բացառում մինչև տարեվերջ մեկ երկրի կողմից Արցախի անկախության ճանաչումը
ՔաղաքականՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ հնարավոր է մեկ երկիր ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, սակայն միջազգային ճանաչման համար դա դեռ բավարար չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Արցախպրես»-ի տեղեկացմամբ, այս մասին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է Ստեփանակերտում Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Հ Հ դեսպանների հանդիպումից հետ:
«Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ այն բանակցությունները, որոնք այսօր վարվում են եռանախագահների հետ միասին, ուղղված են, որպեսզի հիմնախնդրի կարգավորումը լինի բացառապես խաղաղ ճանապարհով և միտված լինի հենց Արցախի ինքնորոշմանը՝ ճանաչման առումով: Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում: Այդ երկրի ղեկավարությունը իրեն փակուղու մեջ է դրել և փորձում է ուժի կիրառման միջոցով հաջողության հասնել: Բայց ի պատիվ մեր Զինված ուժերի՝ ապարդյուն են դառնում նաև նման մտադրություններն ու մեծ իլյուզիաները»,-ասել է Նալբանդյանը:
Հայաստանում կազմակերպված դեսպանահավաքի համար տարբեր երկրներում ու միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դեսպանները ժամանել են Երևան: Նրանք այցելել են նաև Ստեփանակերտ ու հանդիպում ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: