Արարատի մարզի Նորաշեն գյուղում տան տանիք է փլուզվել
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 1-ին, ժամը 16:02-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի Թումանյան փողոցի տներից մեկի տանիքը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ ձյան ծանրությունից փլուզվել է տան տանիքից (250 քմ) մոտ 90 քմ հատված. տուժածներ չկան:
Տեղեկատվությունը փոխանցվել է Նորաշենի համայնքապետին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ ՊԿ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին: