Թիլերսոն․ ԱՄՆ-ն կհակազդի այն երկրներին, «որոնք սպառնում են իրենց հարեւաններին»
ՄիջազգայինԱՄՆ-ն կհամագործակցի իր դաշնակիցների հետ՝ հակազդելով այն երկրներին, որոնք «սպառնում են իրենց հարեւաններին ու ապակայունացնում իրենց տարածաշրջանները»։Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, մեկնաբանելով նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստին, փոխանցում է «ԱՄերիկայի ձայնը»։
«Պետդեպարտամենտը կշարունակի համագործակցել իր գործընկերների ու դաշնակիցների հետ ու առաջ մղել աշխարհում ԱՄՆ շահերը։Մենք նաեւ կշարունակենք աջակցել քաղաքական նախաձեռնություններն ու կառույցները, որոնք ապահովում են ամերիկյան քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում ՆԱՏՕ հուսալի դաշինքը, որտեղ դաշնակիցները կատարում են իրենց պարտավորությունները, իմիգրացիոն գործընթացը, որը ապահովում է մեր երկիր ժամանողների ստուգում ու սահմանների պատշաճ պաշտպանություն »։
Պետքարտուղարը եւս մեկ անգամ հաստատել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ միասին «հակազդելու է այն երկրներին, որոնք սպառնում են իրենց հարեւաններին»։ «Ամերիկյան արտաքին քաղաքականությունը պետք է առաջ մղի մեր առանցքային արժեքները ՝ ազատությունը, ժողովրդավարությունն ու կայունությունը»,- ասվում է Թիլերսոնի հայտարարության մեջ։