Սիրիայի բանակն ԻՊ զինյալներից ազատագրել է Պալմիրայի պատմական միջնաբերդը
ՄիջազգայինՍիրիական բանակը և դաշնակիցները Իսլամական պետության ահաբեկիչներից ազատագրել են պատմական Պալմիրայի միջնաբերդը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Բանակը վերականգնել է վերահսկողությունը Պալմիրայի միջնաբերդի նկատմամբ: Հիմա պատրաստվում ենք գրոհել քաղաքը»,- հայտնել է սիրիական բանակում գործակալության աղբյուրը:
Մեկ այլ աղբյուր էլ գործակալությանը տեղեկացրել է, որ աշխարհազորայինների աջակցությամբ բանակը պատրաստվում է արագ հարձակում իրականացնել քաղաքի ուղղությամբ: