Մոլդովայի իշխանությունները ուզում են Ռուսաստանից հետ կանչել իրենց դեսպանին
ՄիջազգայինՄոլդովայի իշխանությունները կառավարության նիստի ժամանակ որոշել են Ռուսաստանից հետ կանչել դեսպան Դմիտրի Բրագիշին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Առաջարկում ենք հետ կանչել Ռուսաստանում Մոլդովայի դեսպան Դմիտրի Բրագիշին, որը համատեղությամբ նաեւ Տաջիկստանում Մոլդովայի արտակարգ դեսպանն է»,- ասել է արտաքին գործերի ու եվրոպական ինտեգրման փոխնախարար Դանիելա Մորարը։
Տվյալ որոշման պատճառը նա չի հայտնել։ Ակնկալվում է, որ համապատասխան հրամանը կստորագրի երկրի նախագահ Իգոր Դոդոնը։