Բորիս Ջոնսոն․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է ուժեղացվեն
International news«Ղրիմի օկուպացիան երբեք չի ճանաչվի, իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է ուժեղացվեն»։ Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի արտգործնախարարների հետ մամուլի ասուլիսում, փոխանցում է «112» հեռուստաալիքը։
«Մենք երբեք չենք ընդունի Ղրիմի օկուպացիան։ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է ուժեղացվեն, այլ ոչ թե թուլացվեն»,- ասել է Ջոնսոնը։