Ռուսաստանի ԱԳՆ-ն քննադատել է Սիրիայի մասին ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւը
ՄիջազգայինՌուսաստանի ԱԳՆ-ն քննադատել է Սիրիայի մասին ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւը։ «Կասկած չկա, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի հարթակներում նման նախաձեռնությունները կարող են շատ վատ անդրադառնալ սիրիական կարգավորման հեռանկարների վրա, որոնց մասին բանակցությունները փետրվարի 23-ին վերսկսվել են Ժնեւում։ Կտուժեր նաեւ միջսիրիական երկխոսության հարթման ուղղությամբ աշխատանքները, որոնք հաջողությամբ մեկնարկել էին Աստանայում»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Արեւմտյան եռյակը գիտակցաբար ու ակնհայտորեն սադրիչ նպատակներով է նախաձեռնել պառակտումը ՄԱԿ ԱԽ-ում ու բանաձեւի քննարկումը՝ նախապես իմանալով, որ այն Ռուսաստանի համար անընդունելի կլինի ու կարգելափակվի»։
«ՀԻմա բոլորի համար պետք է հրամայական լինի Սիրիայում ԻՊ-ի ու մյուս ահաբեկչական կառուցների դեմ պայքարը։ Դամասկոսի նկատմամբ ցանկացած միակողմանի ու բազմակողմանի պատժամիջոցներ միայն կթուլացնեն միջազգային հակաահաբեկչական ճակատը», ասվում է հայտարարության մեջ։