Թրամփը գերազանցել է Օբամայի ռեկորդը Twitter –ում
ՄիջազգայինԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը Twitter –ում ռեկորդ է սահմանել։ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստի ժամանակ նրա ելույթը դարձել է Twitter –ի պատմության մեջ ամենաքննարկված նախագահական ելույթը Կոնգրեսում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Twitter -ի պաշտոնական ներկայացուցիչ Նիկ Պասիլիոյի խոսքով Թրամփի ելույթի մասին թվիթներ է գրել 3 մլն մարդ։ Նախորդ ռեկորդակիրը Բարակ Օբաման էր, 2015-իին երկրում իրադրության մասին նրա ուղերձը մեկնաբանել էր 2․6 մլն օգտատեր։