Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը, բայց էքստրաօրդինար երևույթ չէ այսքան մարդկանց գրանցման փոփոխությունը
ՀասարակությունԱյսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց հազարավոր մարդկանց վերագրանցումների մասին,- հայտնում է ORER.am-ը:
«Նորմա՞լ է, որ մեկ ամսում 7 հազար քաղաքացի ցանկանում է վերագրանցվել»,- հարցրեց նա կառավարությանը:
Հարցին ի պատասխան ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց. «Օրենսգիրքը մի քանի հիմքեր է նախատեսում մարդկանց վերագրանցման համար: Ձեր հնչեցրած թվերը արտասովոր չեն»:
Նախարարը ներկայացրեց վիճակագրական թվեր նախորդ տարիների նույն ամիսների համար, որոնք ցույց են տալիս, որ այն տարիներին, երբ համապետական ընտրություններ չեն եղել, կրկին 5-6 հազարով մարդիկ վերագրանցվել են:
«Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը, բայց էքստրաօրդինար երևույթ չէ այսքան մարդկանց գրանցման փոփոխությունը»,- ասաց նախարարը` հավելելով, որ օրենքով արգելված չէ, եթե մարդը ցանկանում է փոխել գրանցման վայրը: