Կվիրիկաշվիլի․ ԵՄ դռները բացվել են Վրաստանի համար
ՄիջազգայինԵՄ դռները բացվել են Վրաստանի համար, հայտնել է երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ մեկնաբանելով Բրյուսելում ստորագրված կանոնակարգումը՝ Վրաստանի քաղաքացիների կարճաժամկետ ուղեւորությունների համար վիզաների չեղարկման մասին, հայտնում է «Նովոստի Վրաստանը»։
«Ուզում եմ բոլորին շնորհավորել այս կարեւորագույն որոշման կապակցությամբ, որը առաջին հերթին արտացոլում է ԵՄ քաղաքական աջակցությունը Վրաստանին ։ Այսօր ԵՄ-ի դռները բացվել են Վրաստանի համար»,- ասել է Կվիրիկաշվիլին լրագրողներին՝ նկատելով , որ այսօր ԵՄ-ն Վրաստանի հանդեպ ցուցադրել է «հսկայական վստահություն»։
Վարչապետը հավելել է, որ Վրաստանը պետք է շարունակի բարեփոխումների իրականացումը, ԵՄ լիիրավ անդամ դառնալու համար։
Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմ սահմանելու մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտնելու մարտի 28-ից։
Ըստ նոր կանոնների՝ Վրաստանի քաղաքացիները կկարողանան մինչեւ 90 օր ժամկետով առանց վիզաների գտնվել ԵՄ երկրներում՝ գործնական, զբոսաշրջային կամ ընտանեկան նպատակներով։