Սեռական դաստիարակության դասերը պարտադիր կդառնան Անգլիայի բոլոր դպրոցներում
ՀասարակությունՍեռական դաստիարակության դասերը պարտադիր կդառնան Անգլիայի բոլոր դպրոցներում, հայտարարել է բրիտանական կառավարությունը, փոխանցում է BBC–ն։
Չորս տարեկանից մեծ բոլոր երեխաներին դասավանդելու են անվտանգ ու առողջ փոխհարաբերությունների հիմունքները, ասել է կրթության նախարար Ջասթին Գրինինգը։
Իսկ ավելի մեծ երեխաներին կսովորեցնեն սեռական կյանքի հիմունքները, բայց ծնողները իրավունք ունեն հրաժարվել այդ դասաժամերից։
Առայսօր սեռական դաստիարակության դասաժամերը պարտադիր էին միայն Անգլիայի պետական դպրոցներում։ Բայց գործնականում Անգլիայի ուսումնական հաստատությունների մեծ մասում, այդ թվում մասնավոր դպրոցներում, այդ առարկաները դասավանդվում էին։ Իսկ կառավարության հայտարարությունն ընդամենը նշանակում է, որ այսուհետ սեռական դաստիարակությունը պարտադիր կդառնա անխտիր բոլոր դպրոցներում։