Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև


Մինչև տարեվերջ Արցախի անկախությունը ճանաչող պետության մասին Էդ. Նալբանդյանի հայտարարությունն ունի նախընտրական բնույթ. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը

– Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ հնարավոր է` մինչև տարեվերջ մեկ երկիր ճանաչի ԼՂ անկախությունը: Դուք կռահումներ ունե՞ք` դա ո՞ր երկիրը կարող է լինել:

– Ճիշտն ասած, մի քիչ զարմացած եմ, և այդ հայտարարությունն ավելի շատ կապում եմ այն հանգամանքի հետ, որ նախընտրական շրջանում ենք: Մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը փորձում է ցույց տալ, որ պետք է լուրջ արդյունքի սպասել: ՀՀԿ վարած արտաքին քաղաքականության նկատմամբ սպասումներ է ձևավորում:
Իրականում ճանաչումը մի բան է, որը պետք է արվի խիստ անակնկալ կերպով, որպեսզի Ադրբեջանը չկարողանա դրա դեմ աշխատել: Ես, իհարկե, ուրախ կլինեմ, եթե մինչև տարեվերջ տեսնենք դա: Բայց եթե չտեսնենք, ի՞նչ են հայտարարելու: Նորից մեղքը գցելու են խավիարի՞ վրա: Մյուս կողմից՝ մենք չգիտենք մինչև տարեվերջ Էդ. Նալբանդյանը արտգործնախարար կլինի՞, թե՝ ոչ: Ումի՞ց ենք պահանջելու այդ հայտարարության արդյունքը և ճանաչած պետությունը: Նույնիսկ եթե դիտարկենք, որ ՀՀԿ–ն է ձևավորելու գործադիր իշխանություն, այդ դեպքում անգամ երաշխիք չկա:

– Մի քանի տարի առաջ մերոնք հայտարարեցին, որ Ուրուգվայը կարող է ճանաչել ԼՂ անկախությունը, բայց թերևս Ադրբեջանի ջանքերի «շնորհիվ» դա տեղի չունեցավ: Գուցե այս անգամ մեր ԱԳՆ–ն անուն չի նշում` մարտավարական նկատառումների՞ց ելնելով:

– Ամեն դեպքում, դա պետք է լինի մի երկիր, որը Ադրբեջանում էներգետիկ, ռազմաքաղաքական շահեր չունի: Եվ, բնականաբար, այդ երկիրը պետք է լինի մեր տարածաշրջանից շատ հեռու նաև ֆիզիկական տեղակայվածության առումով: Միգուցե համարենք նաև, որ հայտարարության հասցեատերը Ադրբեջանն է, ով այս օրերին ռազմական ագրեսիայի քայլ է անում: Եվ մեր ԱԳՆ–ն գուցե հասկացնում է, որ դա ավելի կարագացնի Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը:

– Փետրվարի 25–ի սրացումները հատկապես Արևմուտքի կողմից խստորեն դատապարտվեցին: Նշվեց, որ հարցը չի կարող ունենալ ռազմական լուծում: Գուցե Նալբանդյանի հայտարարությունը պետք է դիտել ա՞յս համատեքստում` որպես նախազգուշացում, որը կարող է համաձայնեցված լինել Մինսկի խմբի հետ:

– Չեմ կարծում, թե դա կարող է համաձայնեցված լինել: Բայց ապրիլյան պատերազմից հետո Անվտանգության խորհրդի նիստում Ս. Սարգսյանը հասկացնել տվեց, որ Ադրբեջանի ցանկացած ռազմական ավանտյուրա ուղղակի կարագացնի Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը: Այսինքն, հնարավոր է, որ դա լինի հենց Հայաստանը: Ինչ վերաբերում է այլ պետության կողմից ճանաչմանը, թերևս սա մի բան է, որը նախևառաջ կարող է համաձայնեցված լինել միայն այդ պետության ղեկավարության հետ: Մենք կարող ենք նշել, որ Մինսկի խմբի գոնե արևմտյան համանախագահները, նկատի ունեմ ԱՄՆ–ն և Ֆրանսիան, խորապես հասկանում են, որ Ադրբեջանի նման դիրքորոշման դեպքում խնդրի կարգավորման այլ տարբերակ չի կարող լինել, որ նրա գործողություններն իսկապես կարող են հանգեցնել Արցախի ճանաչմանը: Այս կտրվածքով գուցե ճնշում չգործադրեն որևէ պետության վրա, որ վերջինս դա չանի:

– Եթե Արցախը ճանաչվի, դա ինչպե՞ս կարող է փոխել բանակցային պրոցեսի բովանդակությունը և տրամաբանությունը:

– Դա անշրջելի է դարձնում Արցախի կարգավիճակի վիճարկման ցանկացած փորձ: Լրջորեն կասեցնում է Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով հարցը լուծելու որևէ փորձ, որովհետև այդ մեկ երկրին կհաջորդեն այլք: Միով բանիվ, ճանաչումը լուրջ հաղթաթուղթ կլինի հարցի խաղաղ կարգավորման համար:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների